Newmag.am-ը գրում է.

Նրանց վրա ազդում են տեխնոլոգիաները

Շատ ծնողներ դիվայսներն ու տեխնոլոգիաներն օգտագործում են, որպես անվճար դայակներ: Բայց հետո ստիպված են լինում հատուցել` նյարդային համակարգով, երեխայի ուշադրությամբ: Վիրտուալ կյանքի հետ համեմատած` իրականությունը շատ ձանձրալի է թվում: Ուղեղը սովորում է մեծ քանակի տեսողական խթանիչներին: Վառ պատկերներից, հատուկ էֆեկտներից հետո դասերի ձանձրալի ինֆորմացիան դժվար է ընկալել:  

Ի՞նչ անել

Վերականգնեք երեխաների հետ զգացական կապը․

  • Զարմացրեք, հիացրեք նրանց, ուրախացրեք: Ուսապարկի մեջ թողեք փոքրիկ գրություն, միասին պարեք ու բարձերով կռվեք:
  • Ընտանեկան ավանդույթներ ունեցեք: Միասին ընթրեք, խաղեր խաղացեք, հեծանիվով զբոսնեք:

Նրանք սովոր են ամեն ինչ հենց այս պահին ստանալ

Որքան հաճախ ենք լսում` «Ուզում եմ ուտել» — «Հիմա կմտնենք խանութ», «Ուզում եմ խմել» — «Ահա, քեզ հյութ», «Ես ձանձրանում եմ» — «Ահա, իմ հեռախոսը»:

Հաճելի մրցանակը հետաձգելը հաջողության հասնելու գրավականներից է: Այն օգնում է չհուսահատվել սթրեսային պահերին: Ծնողները հաճախ մոռանում են այդ մասին, նրանք ուզում են երեխային երջանկացնել հենց այս րոպեին:  Բայց դա նրան հետագայում կվնասի: Երեխաները դժվարություններին պատրաստ չեն լինի:

Ի՞նչ անել

Սովորեցնել երեխային սպասել․

  • Բացատրեք, որ ձանձրույթը նորմալ է: Դա ստեղծագործ մտածելակերպին հասնելու քայլերից է:
  • Աստիճանաբար մեծացրեք ցանկության ու հաճույքի միջև ընկած սպասման ժամանակահատվածը: 
  • Մի տվեք երեխային հեռախոս կամ պլանշետ մեքենայի մեջ, հերթերում սպասելիս: Սովորեցրեք, որ այդ ժամանակը նրանք կարող են օգտագործել խոսելու կամ խաղալու համար:
  • Նախաճաշի, ճաշի ու ընթրիքի արանքում ընկած սնվելու սովորությունը կրճատեք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել