Newmag.am-ը գրում է.
Նրանց վրա ազդում են տեխնոլոգիաները
Շատ ծնողներ դիվայսներն ու տեխնոլոգիաներն օգտագործում են, որպես անվճար դայակներ: Բայց հետո ստիպված են լինում հատուցել` նյարդային համակարգով, երեխայի ուշադրությամբ: Վիրտուալ կյանքի հետ համեմատած` իրականությունը շատ ձանձրալի է թվում: Ուղեղը սովորում է մեծ քանակի տեսողական խթանիչներին: Վառ պատկերներից, հատուկ էֆեկտներից հետո դասերի ձանձրալի ինֆորմացիան դժվար է ընկալել:
Ի՞նչ անել
Վերականգնեք երեխաների հետ զգացական կապը․
- Զարմացրեք, հիացրեք նրանց, ուրախացրեք: Ուսապարկի մեջ թողեք փոքրիկ գրություն, միասին պարեք ու բարձերով կռվեք:
- Ընտանեկան ավանդույթներ ունեցեք: Միասին ընթրեք, խաղեր խաղացեք, հեծանիվով զբոսնեք:
Նրանք սովոր են ամեն ինչ հենց այս պահին ստանալ
Որքան հաճախ ենք լսում` «Ուզում եմ ուտել» — «Հիմա կմտնենք խանութ», «Ուզում եմ խմել» — «Ահա, քեզ հյութ», «Ես ձանձրանում եմ» — «Ահա, իմ հեռախոսը»:
Հաճելի մրցանակը հետաձգելը հաջողության հասնելու գրավականներից է: Այն օգնում է չհուսահատվել սթրեսային պահերին: Ծնողները հաճախ մոռանում են այդ մասին, նրանք ուզում են երեխային երջանկացնել հենց այս րոպեին: Բայց դա նրան հետագայում կվնասի: Երեխաները դժվարություններին պատրաստ չեն լինի:
Ի՞նչ անել
Սովորեցնել երեխային սպասել․
- Բացատրեք, որ ձանձրույթը նորմալ է: Դա ստեղծագործ մտածելակերպին հասնելու քայլերից է:
- Աստիճանաբար մեծացրեք ցանկության ու հաճույքի միջև ընկած սպասման ժամանակահատվածը:
- Մի տվեք երեխային հեռախոս կամ պլանշետ մեքենայի մեջ, հերթերում սպասելիս: Սովորեցրեք, որ այդ ժամանակը նրանք կարող են օգտագործել խոսելու կամ խաղալու համար:
- Նախաճաշի, ճաշի ու ընթրիքի արանքում ընկած սնվելու սովորությունը կրճատեք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ