Կանադայի 29-ամյա բնակչուհի Լորենը կույս է, բայց հիմա հղիության 5-րդ ամսում է: Երեխան ծնվելու է ամռան սկզբին: Լորենը երբևէ չի առնչվել տղամարդկանց հետ, բայց դա նրան չի խանգարել դիմել բժշկի, ընտրել դոնոր և արհեստական բեղմնավորում կատարել: Լորենը ծնվել է հորմոնալ լուրջ խախտման և սեռական հասունացման տարիքում հասակակիցներից բավակին փոքր է թվացել: Դրա համար նրան միշտ ծաղրել են:
«Դպրոցում ինձ միշտ ծաղրում էին, քանի որ ես տափակ կուրծք ունեի ու ճագարի ատամներ: Այդ ամենը մինչ հիմա հետապնդում է ինձ, ու երբեմն ինձ մոտ լինում են սոցիոֆոբիայի նոպաներ: Կյանքս մի քիչ կարգավորվել է միայն այն ժամանակ, երբ ես ինչ-որ չափով նմանվել եմ մյուսներին»:
Հետո նրա մարմինը հասունացել է, և աղջիկը փորձել է մի քանի անգամ ժամադրություն ունենալ, ծանոթություն հաստատել ու նույնիսկ համբուրվել, բայց դա նրան դուր չի եկել:
Նա մեծացել է կրոնական հասարակության մեջ, ուր մինչ ամուսնությունը կուսությունը գնահատվում է: Միաժամանակ նա երեխա էր ուզում և ցանկանում էր ապացուցել, որ միայնակ կույս աղջիկը կարող է նման բան անել: Բժիշկն ասել է, որ կուսության դեպքում դժվար է հղիանալը անգամ բժշկական միջամտությամբ, իսկ եթե ստացվի, ծախսերը մեծ են լինելու:
Արդյունքում ամեն ինչ իրոք ստացվել է, և նա հղիացել է: Հետաքրքիր է, որ հղիության ընթացքում նրա մոտ ցանկություն է առաջանում սեքսով զբաղվելու, բայց հետո հրաժարվել է այդ մտքից:
Նա դեռ վստահ չէ, որ երբևէ կցանկանա հարաբերություններ սկսել, բայց համոզված է, որ եթե անգամ նման բան լինի, իր կուսության մասին նա ոչինչ չի պատմի, քանի որ անհարմար կզգա իրեն: