Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի Լիլիթ Կարապետյանը: Նրանից հետաքրքրվել ենք վերջին ամիսների էկրանային լռության պատճառներից, ինչպես նաեւ խոսել այսօրվա հայկական շոու բիզնեսի մասին:
 
«Լռությունս իսկապես միայն էկրանային է, քանի որ շարունակում եմ ամեն օր երգել երեւանյան ակումբներից մեկում: Ինչ վերաբերվում է նոր երգին եւ տեսահոլովակին, որը կչեղարկի էկրանային լռությունս, ապա ասեմ, որ դա եւս աչքաթող չեմ արել, եւ այս պահին սպասում եմ երգահաններին, որոնց արդեն իսկ խնդրել եմ ինձ համար մի նոր երգ գրել: Խոսել եմ իմ լավ ընկերներ Ռիչարդ Մադլենյանի, Րաֆֆի Ալթունյանի եւ Էդգար Ալեքսանյանի հետ, խնդրել եմ ինձ համար մի լավ երգ ստեղծեն, այնպես որ նրանցից լավ լուրի եմ սպասում»,- նշեց Լիլիթն ու պատմեց, որ վերջերս իր ֆեյսբուքյան էջում հարցում է անցկացրել, որպեսզի պարզի, թե իր երկրպագուները առաջիկայում ի՞նչ ոճում են ուզում իրեն տեսնել:
 
«Որոշեցի դիմել երկրպագուներիս` հարցնելով` արագ, թե դանդաղ ռիթմերով երգ են ուզում ներկայացնեմ: Արդյունքում պարզեցի, որ նրանք պարային, ռիթմիկ երգ են ուզում: Առջեւում անպայման նման երգ կլինի, բայց քանի որ ինքս ավելի շատ դանդաղ, սիրային, մելամաղձոտ երգեր եմ սիրում, որը նաեւ համապատասխանում է իմ ոճին, այդ պատճառով կփորձեմ բավարարել նաեւ իմ ցանկությունները, եւ ռիթմիկ երգ ու տեսահոլովակ թողարկելուց հետո, դանդաղ երգ էլ ներկայացնել: Ամեն դեպքում կա նաեւ մի պարզ ճշմարտություն, որ երգերի ստեղծման վրա երգիչները բավականին մեծ գումարներ են ծախսում: Ակտիվ երգերն ավելի շատ են եկամուտ բերում երգչին, այդ պատճառով պետք է աշխատել, որպեսզի մտածես եւ շահութաբերության, եւ անձնական նախընտրությանդ մասին,- պատմեց երգչուհին:
 
Լիլիթ Կարապետյանն այն քիչ երգչուհիներից է, ում երգացանկում չկան հարսանեկան թեմատիկ երգեր, որոնք, որպես կանոն, մեծ եկամուտ են ապահովում: Հարցին, թե ինչո՞ւ Լիլիթը նման երգեր չի ներկայացնում, պատասխանեց.
 
«Հայկական ռիթմերով երգեր շատ եմ սիրում, միջոցառումների ժամանակ ինքս էլ հաճույքով դրանց ներքո ուրախանում եմ, բայց նման երգեր ինքս չեմ կատարի, քանի որ դրանք չեն համապատասխանում իմ ոճին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել