Azatutyun.am-ը գրում է.

Եվրոպական միության դեսպանները այսօր որոշել են ևս կես տարով երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն ուղղված սպառնալիքների պատճառով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակիցը:

«ԵՄ-ի դեսպանները այսօր որոշել են ևս վեց ամսով երկարաձգել հաշիվների սառեցումն ու վիզային սահմանափակումները 150 անձանց և 38 կազմակերպությունների նկատմամբ, որոնք առնչություն ունեն Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ գործողություններին», - Թվիթերում գրել է «Ազատության» թղթակիցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել