Newmag.am-ը գրում է.
Մարքետինգային ամենալավ ստրատեգիան նոր պրոեկտ սկսելն է: Եթե գրող եք, անցեք նոր գրքի հրապարակմանը, եթե դերասան եք` նոր դեր փնտրեք: Եթե ձեռնարկատեր եք` նոր ընկերություն հիմնեք: Կդառնա՞ր Կնքահայրը այդքան հաջողակ,եթե դա եռապատում չլիներ, բայց մի մասը: Հոբիթը կլինե՞ր այդքան պոպուլյար, առանց «Մատանիների տիրակալի»: Շուկայաբանները վաղուց հասկացել են այսպիսի ստրատեգիայի կարևորությունը: Ի զուր չէ, որ Նասիմ Թալեբի 4 բեսթսելերները` «Սև կարապը», «Կայունության գաղտնիքների մասին,» «Հակաբորքային», «Պատահաբար խաբվելը» ընդհանուր սյուժեով տետրալոգիա են, չնայած մեկը մյուսի հետ կապ չունեն:
Ինչ-որ հավերժ բան ստեղծելու համար ժամանակ պետք է ծախսել: Եվ ոչ թե նստել և սպասել: Պետք է առաջ շարժվել և նորը ստեղծել: Հետազոտողները այսպիսի երևույթ ուսումնասիրել են երաժշտության մեջ: Պարզվեց, որ յուրաքանչյուր նոր ալբոմի թողաղարկումից հետո կատարողների մոտ ձայնագրությունների վաճառքն աճում է:Դա տեղի է ունենում նոր ինֆորմացիայի հայտնվելուց հետո: Սպառողները տեղյակ են կատարողների մասին և գնում են նրա հին ձայնագրությունները: Այս ֆենոմենը չի սահմանափակվում միայն արվեստով:
Չէ որ Apple-ը չդադարեց նպաստել iPod -ին և iPhone-ին դրանց առաջին հայտնվելուց հետո: Գրեթե յուրաքանչյուր տարի, նրանք թողարկում են կատարելագործված տարբերակները այդ արտադրանքի: Եվ յուրաքանչյուր անգամ, գնորդների ակնկալիքները ևաժիոտաժը ԶԼՄ-ում աճում է: Ընկերության յուրաքանչյուր նոր արտադրանք կապված է նախորդի հետ, որպեսզի ավելի շատ ներգրավեն օգտագործողներին: Դա Սթիվ Ջոբսի բիզնես-ստրատեգիաներից մեկն էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ