Ժամանակակից մարդը բավականաչափ երկար է լինում համակարգչի առաջ, սակայն մեզանից շատերը չէ, որ գիտեն, թե ինչու են անհրաժեշտ ստեղնաշարի F1-F12 նիշերը: Դրանք կարող են համեմատելիորեն արագացնել համակարգչի աշխատանքը:
F1․ արագորեն միացնում է օգնության համակարգը: Դա կօգնի, երբ ինչ-որ բան ըստ պլանավորածի չընթանա:
F2․ օգտագործվում է թղթապանակների արագ փոփոխման համար: Դրա համար հարկավոր է սեղմել ընտրած թղթապանակի վրա և քլիք անել նիշին: «Alt», «Ctrl» և «F2» համադրությունը կբացի փաստաթղթերի գրադարակը:
F3․ կարելի է բացել յուրաքանչյուր թղթապանակի փնտրելու մենյուն:
F4․ «Alt» և «F4» համադրության ժամանակ փակվում է յուրաքանչյուր ակտիվ կոմբինացիա:
F5․ «PowerPoint» ծրագրում սկսում է սլայդ շոուն: Թարմացվում է յուրաքանչյուր բաց էջ, ակտիվացնում փնտրելու ֆունկցիան:
F6․ այն օգտակար է վիրտուալ խաղերի սիրահարների համար, վայրկենապես պահպանում է խաղը:
F7․ «Alt» և «F7» համադրության ժամանակ ակտիվանում է ուղղագրության ֆունկցիան:
F8․ եթե քլիք անեք համակարգչի վերաաակտիվանալու ընթացքում, ապա կարելի է պահպանել բոլոր ֆայլերը:
F9․ ևս մեկ գնահատելի նիշ՝ խաղերի սիրահարների համար․ այն միանգամից միացնում է վերջին պահպանած խաղը:
F10․ նրա առաջնահերթ խնդիրն ակտիվ ծրագրի մենյուի բացումն է: «F10» և «Shift» համադրությունը հավասարազոր է մկնիկի աջ քլիքին:
F11․ կարելի է ակտիվացնել ամբողջական էկրանի ռեժիմը: «F11» և «Shift» համադրությունը կարող է բացել նոր էլեկտրոնային աղյուսակ Excel-ում:
F12․ Word ծրագրում այն բացում է պահպանման ֆունկցիան: «F12» և «Ctrl» համադրությունն ակտիվացնում է Word փաստաթղթի խմբագրությունը: