Գիտական ուսումնասիրություններն ապացուցել են, որ կողակից չունենալն ունի նաև դրական կողմեր: Դրանցից մեկն այն է, որ մարդն ինքն իր համար շատ ավելի ժամանակ է ունենում: Միայնակ մարդիկ վայելում են իրենց մենակությունն առավելագույն չափով և օգուտ քաղում դրանից: Կալիֆոռնիայի համալսարանի հոգեբան Բելլա դե Պաուլոն հաճախ ներկայացնում է միայնակ կյանքի առավելությունները:
Միայնակ մարդիկ շատ ավելի ամուր սոցիալական կապեր ունեն: 2015 թվականին գրանցվեցին, թե ինչ տարբերություններ ունեն միայնակ ապրող մարդիկ և ընտանիքները հարազատների, հարևանների, ընկերների հետ հարաբերություններում:
Պարզվեց, որ միայնակ մարդիկ ոչ միայն հաճախ են դիմում շրջապատին, այլև իրենք ևս շատ ավելի պատրաստակամ են օգնել և աջակցել ամեն հարցում:
Հոգեբան Ուիլյամ Չոպիկն ուսումնասիրության արդյունքում հանգեց այն եզրակացության, որ տարիքի հետ մարդկանց հետ շփումն ու ավելի ամուր ընկերական կապերն անհրաժեշտ են դառնում: Տարեց մարդկանց վրա ընկերությունը շատ ավելի մեծ ու դրական ազդեցություն է թողնում, քան միջընտանեկան հարաբերությունները:
Միայնակ մարդիկ ֆիզիկապես ավելի լավ վիճակում են գտնվում: Քանի որ կա վարկած, որ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ ավելի հեշտ են տրվում գաղթակղիչ վատ սովորություններին:
Ըստ ուսումնասիրությունների՝ այն մարդիկ, ովքեր դեռ չեն եղել ամուսնացած, ամեն օր պարբերաբար զբաղվում են ֆիզիկական վարժություններով ավելի շատ, քան նրանց ամուսնացած կամ ամուսնալուծված հասակակիցները:
Միայնակ մարդիկ ավելի շատ ժամանակ ունեն և ինտելեկտուալ զարգացման հարցում առաջատար են արդեն հարաբերությունների մեջ գտնվողներից:
Հոգեբանները վստահ են, որ ժամանակը, որը մարդն անց է կացնում ինքն իր հետ, կարողանում է դրական անդրադառնալ ինտելեկտուալ և ստեղծագործական զարգացման վրա: