Առաջին հայացքից լիդերը և ղեկավարը նույնն են թվում, բայց իրականում մեծ տարբերություն կա: Տաղանդավոր լիդեր մարդիկ ծնվում են: Ղեկավար կարող է դառնալ յուրաքանչյուր մարդ, ով կարողանում է ուժեղ կարգուկանոնի հետևել: Լիդերի հարցում շատ կարևոր են նեքին որակները, որ ունենում է մարդը:
Լիդերը կարողանում է համարձակորեն աշխատել և անորոշության պատճառով չի հրաժարվում ռիսկային քայլերից: Ղեկավարն այս դեպքում երկար կխորհրդակցի մնացածի հետ, ծանրութեթև կանի և հնարավոր է՝ վախի պատճառով հրաժարվի:
Լիդերը կարողանում է գտնել իր սխալներն ու նույնիսկ հումորով վերաբերվել ինքն իրեն:
Լիդերը պետք է կարողանա մարդկանց մեջ կրակ առաջացնել, հակառակ դեպքում նրան հետևող չի լինի: Նա մեծագույն էներգիա է տալիս հետևորդներին և հնարավորություն՝ վստահ լինելու գաղափարների մեջ:
Լիդերն ինքը կարողանում է ղեկավարել դժվար նախագծեր: Իսկ ղեկավարներն իրենք բաժանում են աշխատանքը համապատասխան մարդկանց, որոնք կատարում են այն: Լիդերն ինքն է նախագծում ամեն ինչ և տիրապետում իր իսկ նախագծերին: Լիդերի դեպքում պատասխանատուն ինքն է, իսկ ղեկավարի դեպքում՝ մարդիկ, ում հանձնարարված է տվյալ աշխատանքը:
Լիդերը կարողանում է երազել և վարակել մյուսներին իր երազանքներով: Հենց դրանք են մարդկանց ստիպում տրամադրվել ու գործել: