Armtimes.com-ը գրում է.

16:10- Մեզ հաջողվեց ճշտել, որ մահացածներն են 37-ամյա Գայանե Հարությունյանը եւ նրա աղջիկը՝ 9-ամյա Անահիտ Հարությունյանը։ Մեր տեղեկություններով, 37-ամյա Գայանե Հարությունյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին աշխատակից է եղել, աշխատել է սեյսմիկ ծառայությունում: Մոր ու դստեր անհետ կորելու վերաբերյալ ոստիկանության Մաշտոցի բաժին էին դիմել կնոջ հարազատները:

15:30- Քիչ առաջ տեղեկացանք, որ մայր ու դուստր ինքնասպանություն գործելու նպատակով Դավթաշենի կամրջից իրենց ցած են նետել։ Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նախնական տեղեկություններով, երկու օր առաջ ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել նրանց անհայտ կորելու վերաբերյալ: 

Մայրը 37 տարեկան էր, իսկ դուստրը՝ 9 տարեկան։ Այս պահին քննչական խումբն աշխատում է դեպքի վայրում: 

15:15- Փետրվարի 15-ին՝ ժամը 14:31-ին, տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Արաբկիրի այգում հայտնաբերվել է երկու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել