Կուբայի Կոմունիստական Կուսակցությունը ձախակողմյա քաղաքական ուժ է, որը ներկայումս հանդիսանում է Կուբայում կառավարող կուսակցությունը:
Հիմնադրվել է հեռու-հեռավոր 1925 թ. օգոստոսին Հավանայում:
Հիմնադիրներն էին հեղափոխականներ Կառլոս Բալինյոն, Խուլիո Անտոնիո Մելիան և Խոսե Միգել Պերես Պերեսը: Ստեղծման պահին կուսակցությունն ուներ մոտ 200 անդամ:
1926 թ. կուսակցության գործունեությունը արգելվեց և այն անցավ ընդհատակ` մինչև 1938թ. սեպտեմբերը:
1930-ականներին` Խերարդո Մաչադո Մորալեսի կառավարման տարիներին, երբ ոչնչացվում էին կառավարությանը ընդդիմադիր բոլոր քաղաքական գործիչները, սպանվեցին Կառլոս Բալինյոն, Խուլիո Անտոնիո Մելիան և Խոսե Միգել Պերես Պերեսը:
Սակայն, մյուս կողմից, կուսակցությունը ձեռք է բերում որոշակի ազդեցություն, անդամների թիվը հասնում է 6000-ի:
1938 թ. կուսակցությունը պաշտոնապես գրանցվում է և բավականին հաջող մասնակցում ընտրություններին` պառլամենտում ստանալով ութ մանդատ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին կուսակցության թվաքանակը հասնում էր 20000-ի, որոնցից 72%-ը բանվորներ էին, 8%-ը` գյուղացիներ, 20%-ը` մտավորականներ և արհեստավորներ:
1940 թ. Կուբայի Կոմունիստական Կուսակցությունն ու Հեղափոխական միությունը միավորվում են` ստանալով «Հեղափոխական-կոմունիստական միություն» անվանումը:
1944 թ. կուսակցությունը վերանվանվեց Կուբայի Ազգային – սոցիալիստական Կուսակցության:
1952 թ. հեղաշրջումից և Ֆուլհենսիո Բատիստայի բռնապետական կարգերի հաստատումից հետո կուսակցությունն ապստամբեց, և 1953 թ. կուսակցության գործունեությունը դադարեցվեց:
1961 թ. Կուբայի Ազգային Սոցիալիստական Կուսակցությունը միավորվեց «Հուլիսի 26-ի» շարժման և «Հեղափոխական դիրեկտորատ»-ի հետ՝ կազմելով «Միավորված հեղափոխական կազմակերպությունների» միությունը:
1965 թ. այն վերանվանվում է Կուբայի Կոմունիստական Կուսակցություն: Կուսակցության առաջնորդ է ընտրվում Ֆիդել Կաստրոն:
Վերջին 40 տարիներին Կուբայի Կոմունիստական Կուսակցությունը ցուցաբերում է ուժեղ միավորվածություն, առաջին և վերջին կուսակցական հակասությունը տեղի է ունեցել 1968 թվականին:
Այժմ կուսակցության գաղափարախոսությունը մարքսիզմ-լենինիզմն ու գևարիզմն են (Կոմանդանտե Չէ Գևարայի`մարքսիզմի էկզիստենցիալական ինտերպրետացիան), կուսակցական թերթը` «Գրանման»:
Այժմ Կոմունիստական Կուսակցությունն ունի 800 000 անդամ: Այն ունի նաև երիտասարդական թև, Երիտասարդ Կոմունիստների լիգան և երեխաների խումբ` «José Martí Pioneer Organization»
Առաջին քարտուղարը Ֆիդել Կաստրոյի եղբայրն է ` Ռաուլ Կաստրոն:
Կարող եք այցելել նաև կուսակցության կայք` Partido Comunista de Cuba: