Հարյուրամյակներ առաջ, երբ մեր պատմահայրերը խցերում տքնելով, թշնամու սրից մազապուրծ կամ նույնիսկ պատերազմի դաշտում Հայոց պատմություն էին գրի առնում, դժվար թե ենթադրեին, որ սերունդ է գալու, որը մշակությաին-գրական ժառանգությունը մեղմ ասած անտեսելու է: Իսկ այդպիսի սերունդ եկավ:
Ժամանակաշրջան, երբ քաղաքացուն ինչ-որ կինոաստղի 9-րդ ամուսնության պատմությունն ուսումնասիրելն առավել հետաքրքրական է, քան Հայոց պատմության որեւէ դրվագի ծանոթանալը: Եվ, առհասարակ, երիտասարդության շրջանում արդեն շատերի համար ամենամեծ ու ամենահրապուրիչ տեքստն օրվա աստղագուշակն է, իսկ ամենապահանջված գրականությունը ցածրարժեք, բայց նկարազարդ ամսագրերը:
Հոգեբաններն ասում են` դեռեւս մանկական խաղերից արդեն կարելի է ենթեադրել մարդու ապագա հետաքրքրություններն ու կյանքում սոցիալ-մշակությաին որոշակի կողմնորոշվածությունը : Օրերս պատահական հետեւցի երեխայական ինչ- որ խաղի հատվածի. ապշեցի… Ոչ թե խաղի բովանդակությոնից, տեսակից կամ ձեւից, այլ նրանից, որ ԽԱՂ եմ տեսնում… Մեզանում երեխայական խաղերն են զարամանալիորեն անհետացել: Լավագույն բարեկամ համացանցը իր «ընկարական» ձեռքը մեկնել է անգամ փոքրիկներին` տձեւացնելով եւ’ իրենց աշխարհը:
Ինչ կլիներ, եթե այս ամենին ականատես կամ ականջալուր լինեին ասենք «ճանաչել զիմաստություն եւ զխրատի»-ի թարգմանիչները… Մեծ ողբերգություն կապրեին: Եվ ոչ միայն նրանք. այսօրվա պատկերը տխրեցնում է հայոց գրական-մշակութային ժառանգությունն արժեւորող ցանկացած հայի:
Համենայնդեպս, երկրի մշակութային պայծառ ապագայի մասին վկայող` ոչ մի ոգեւորիչ փաստ. բազմահազարանոց գրքեր ունեցող գրադարաններ այցելում են ուսանողների մի ստվար խումբ` քննություններին նախապատրաստվելու համար ընդամենը: Թանգարաններ այցելում են մեծամասամբ զբոսաշրջիկներ` շատ անգամ Հայաստանի մասին գաղափար անգամ չունեցող: Իսկ մշակությաին այլ կենտրոններ, եթե այցելում են էլ, ուրեմն այնտեղ մարմնավորոված կամ էկրանավորված են հիմնականում դեղին մամուլի արժանի «գլուխգործոցներ»: Այս պարագայոմ գեղագիտական ճաշակի մասին խոսելն անգամ ավելորդ է, որովեհտեւ այն ուղղակի գոյություն չունի: Մերոնք հավանում են այն, ինչը հրամցնում են իրենց, լինի դա ցածրորակ հումոր, թե նույն կարգի հեռուստաշոու:
Արտերկրում բնակվող հայերն էլ կարծում են, թե իրենք են Հայաստանից հեռու… Հայրենիքի ներսում, սակայն Հայրենիքից այնքա~ն հեռու են հենց մեծաթիվ հայաստանցիներ… Պատճառներից մեկն էլ գուցե այն է, որ հայեցին ու ժամանակակիցը չենք ընկալել ու համադրել չենք հաջողեցրել (դեռ): Օրինակ աղջիկներից շատերը ձգտում են արեւմտյան վարքուբարքի` գուցե կարծելով, թե ազգայինին հավատարիմ լինելը նշանակում է, ասենք, մազերն երկու հյուս արա՞ծ շրջել… Տխուր զավեշտների շարքից է այս մտածումն էլ: Փոխարենն առանց զավեշտի ու միմիայն տխուր է Հայաստանում ազգային մշակույթի ընկալման ու գնահատման ներկա իրավիճակը:
Կորցրել ենք մեզ: Ու կամ չենք փնտրում, կամ փնտրում ենք, որտեղ չկանք, կամ փնտրում ենք ու գտնում ենք… Արդեն` ոչ մեզ…
Մարգարիտա Հովհաննիսյան






