Սահմանապահը, ում անցակետով անցել է իսրաելցի մի զբոսաշրջիկ, կնիքի փոխարեն առնանդամ է նկարել վերջինիս անձնագրում՝ մակագրելով այն «Կեցցե՛ Պաղեստինը» մակագրությամբ։
Հեղինակավոր The Independent պարբերականը ներկայացրել է 25 –ամյա իսրաելցու անձնագրի լուսանկարը, որում կարելի է հստակ տեսնել Չիլիի սահմանապահի նկարած «գլուխգործոցը»։
Պարբերականին տված հարցազրույցի ժամանակ իսրաելցին նշել է, որ ժամանելու առաջին րոպեներից այդ աշխատակիցը թշնամական վերաբերմունք է ցույց տվել իրենց, նետել է իր անձնագիրը և անհիմն կերպով 1.5 ժամ պահել անցակետում։ Ըստ իսրաելցու այդ ամենի միայն պատճառն այն է եղել, որ վերջինս հրեա է։
Նշենք, որ դեպքը գրանցվել է Չիլիի և Արգենտինայի սահմանին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել