Artsakhpress.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրինության գրասենյակը՝ Դեն Քոութսի գլխավորությամբ փետրվարի 13-ին հրապարակել է ԱՄՆ հետախուզության գնահատականը աշխարհում հնարավոր սպառնալիքների առնչությամբ:

Հրապարակված զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որտեղ ամերիկյան կողմը 2018 թվականին բռնության նոր դրսևորումների ռիսկ է տեսնում:

Մասնավորապես նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական հակամարտության, որը կարող է ներգրավել Ռուսաստանին՝ աջակցելու տարածաշրջանում իր դաշնակցին:

ԱՄՆ ազգային հետախուզության գրասենյակի գնահատմամբ՝ կողմերի շրջանում փոխհամաձայնության գալու ցանկության բացակայությունը, Ադրբեջանի կողմից մշտական ռազմական մոդեռնիզացումը, ինչպես նաև Հայաստանի կողմից նոր ռուսական զինամթերքի ձեռքբերումը 2018 թվականին լայնամասշտաբ բռնկումների ռիսկ են առաջացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել