Լինում է, չի լինում, մի փոքրիկ գյուղ է լինում մութ անտառի հարևանությամբ:
Անտառը լի էր գիշատիչներով, որոնք իրենց հարձակումներով խոչընդոտում էին գյուղի կյանքի բնականոն ընթացքը:
Մի օր էլ գյուղացիները հավաքվում են գյուղամիջում՝ որոշելու, թե ինչպես ձերբազատվեն գիշատիչներից: Դեռ չհասցրած խորհել ինչպեսի վերաբերյալ՝ հայտնվում է մեկը.
-Այդ գիշատիչները չեն թողնում ապրել մեզ, դրանց քշել է պետք անտառից, առաաա՜ջ դեպի անտառ:
-Առաա՜ջ, առաաա՜ջ,-կանչեց ամբոխը:
Երեկոյան գյուղ բերող ճանապարհը բերում էր արնաշաղախ, հոգնատանջ և ավելի սակավաթիվ գյուղացիներին, որոնք անհաջողությունից հուսալքված վերադառնում էին:
Հավաքվելով գյուղամիջում՝ քննելու համար անհաջողության պատճառները, բնակիչները ուր որ է պետք է հարցեր ուղղեին անհաջողություն ունենալու մասին այն մարդուն, ով առաջնորդեց իրենց անտառ, երբ հայտնվում է մեկը.
-Այդ գիշատիչները արդեն քանի՜ անգամ ապացուցեցին, որ չեն թողնում ապրել մեզ, դրանց քշել է պետք անտառից: Առաաա՜ջ դեպի անտառ:
Շարունակությունը կռահեք ինքներդ....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vruyr.arcruni/posts/306519596145507?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել