Life.tert.am-ը գրում է.

Դեկտեմբերին  Tert.am Life–ը հարցազրույց ներկայացրեց Լիլիթ Բաբասյանի հետ, ով առաջին անգամ խոսեց ընտանեկան խնդիրների մասին։ Ամիսներ անց այս թեման շարունակում է մնալ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Լիլիթն ու Ալեքսանդրը լիարժեք չեն հաղթահարել բոլոր դժվարությունները։ Վալենտինի օրվան ընդառաջ  Tert.am Life–ն Ալեքսանդրի հետ զրուցել է սիրո, խնդիրների, ընտանիքի մասին։

Վալենտինի օրը զույգը միասին չի նշելու, քանի որ Լիլիթը Մոսկվայում է։ «Լիլիթը կվերադառնա 3 օրից։ Մոսկվայում սեմինար պետք է անցկացնի, բայցի այդ, մեր երեխային պետք է տանեինք հերթական հետազոտությանը։ Ես կպատրաստեմ Լիլիթի նվերը և իր վերադարձից հետո, անպայման, կնշենք Սիրո տոնը, թեև ես ավելի կարևորում եմ Սուրբ Սարգսի տոնը, որը միասին ենք անցկացրել»,– ասաց Ալեքսանդրը։

Վերջերս Ալեքսանդրը նոր մեքենա էր նվիրել կնոջը։ Դերասանից հետաքրքրվեցինք, թե որքանով են նվերներն օգնում  սիրաշահել Լիլիթին։ «Հաճախ ոչ թե նվերի թանկարժեքությունն է ազդում Լիլիթի վրա, այլ էմոցիոնալ մասը։ Ես շատ եմ թանկարժեք նվերներ մատուցել Լիլիթին, սակայն հասկացել եմ, որ իրեն հետաքրքրում է նվերի մեջ եղած զգացմունքը։ Նա մինչև հիմա խոսում է մեր երկրորդ հարսանիքի մասին։ Կարծում եմ` դա ավելի ազդեցիկ է։ Մեքենան կվարի, մի քանի տարուց նորը կգնի, իսկ զգացմունքների մասին միշտ կհիշի»,– ասաց դերասանը։

Ինչ վերաբերում է առկա խնդիրներին` Ալեքսանդրն ասաց, որ ինքը խնդիրներ չի հաղթահարում, դրանք, ինքնըստինքյան, լուծվում են, որովհետև այնպիսի խնդիրներ չեն, որոնք հաղթահարման  կարիք ունեն։ Դիտարկմանը, որ Լիլիթի մոտ հիմա էլ նկատելի է, որ ամեն բան նախկինի պես հարթ չէ, նա պատասխանեց. «Լավ հարաբերությունների ընթացքում խնդիրները հարթվում, գնում են։ Տարաձայնությունները երեխայի ծննդից հետո սկսվեցին, որոնք ժամանակի հետ անցան, գնացին։ Ինչ–որ առումով, խնդիրներ առաջացրին գերուշադրությունն ու սերը։ Ես բազմաթիվ հայրերի եմ ճանաչում, որոնք շատ են սիրում իրենց երեխաներին։ Ես ոչ թե շատ եմ  սիրում, այլ պաշտում եմ իմ երեխային, ինչի արդյունքում տուժում են մեր հարաբերությունները։ Լիլիթն այնքան ուշադիր է, որ եթե ասում եմ` ուշադիր եղիր, նեղվում է, ասում է` սրանից ավելի ի՞նչ անեմ։ Ինքը նեղվում է, որ այդքան բան անելուց հետո էլի պահանջում եմ, բայց ես իմ տեսակով շատ պահանջկոտ եմ, ես սիրում եմ ավելի շատ ստանալ, պահանջել։ Գուցե դա վնաս է, բայց ես այդ տեսակն եմ ու չեմ պատրաստվում փոխվել։ Երեխան շուտով դպրոց է գնալու, չեմ կարծում, որ մեր ունեցած անհամաձայնությունները գլոբալ լուծման կարիք ունեցող խնդիրներ են։ Միգուցե, Լիլիթն իր խնդիրներն ավելի դժվարությամբ է հաղթահարում, քան ես։ Որպես կանոն` ես խնդիրները լուծում եմ արագ և որակով»։

Ալեքսանդրն ուզում է երկրորդ անգամ հայր դառնալ, իսկ Լիլիթը նշել էր, որ վախենում է, նույնիսկ, լսել երկրորդ երեխա ունենալու մասին` հաշվի առնելով այն խնդիրները, որոնք առաջացան առաջին երեխայի ծննդից հետո։ Նրան անհանգստացնում է այն, որ նույնիսկ առաջին երեխայի դաստիարակության շուրջ վերջնական համաձայնության չեն գալիս։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել