Newmag.am-ը գրում է.
Պայմանականորեն «Z սերնդի» ներկայացուցիչներ են կոչվում նրանք, ովքեր ծնվել են 1995-97 թվականից հետո: «Հարյուրամյակի սերունդ»-ը հաջորդում է «Հազարամյակի կամ Y սերունդ»-ին: Ընդհանրապես սերունդների թեորեմի հիմնադիրները՝ Ուիլյամ Շտրաուսը և Նեիլն այս սերնդի սահմանագիծն են համարել 2024-2025 թթ., հետևաբար «Հարյուրամյակի սերունդ»-ի մասին մեր եզրահանգումները կարող ենք կատարել հիմնավորապես ելնելով այն հանգամանքից, որ այն գտնվում է իր դրսևորան գագաթնակետում կամ ‹‹կյանքի›› մեջտեղում:
Դրան զուգահեռ, «Հարյուրամյակի սերունդ»-ի մասին պատկերացում կազմելիս, առավել ևս եզրակացություններ անելիս հանդիպում ենք շատ նրբությունների ու բարդությունների՝ կապված սերնդի ներկայացուցիչների վարքի ու բնավորության տեղային՝ լոկալ դրսևորումների հետ՝ կախված այն հանգամանքից, թե որ երկրում, ինչպիսի զարգացվածության հասարակարգում են նրանք ապրում:
Տեխնոլոգիապես հագեցած
Սա առաջին սերունդն է, որը չի տեսել կյանք առանց տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցիալական հարթակների ու ցանցերի:
Նրանց համար անսովոր են երևույթներ, ինչպիսիք են՝ սպասել, մինչև ծնողները կվերջացնեն ու կանջատեն հեռախոսը, որպեսզի իրենք էլ զանգ կատարեն, օգտվել քարտային կատալոգներից կամ հայթայթել թուղթ ու գրիչ, որպեսզի ինչ-որ բան պահի տակ գրեն:
Ճաշակ և նորաձևություն
Ճաշակի և նորաձևության հարցում նրանք առաջնայնությունը տալիս են ոչ թե դասական, սերնդեսերունդ փոխանցված, կանոնակարգված հագուկապի նորմերին, այլ հարմարավետությանն ու հասարակին՝ բառիս ոչ հասարակ իմաստով:
Առանց քննադատության
«Հարյուրամյակի սերունդ»-ի ներկայացուցիչներն ավելի քիչ են դատում դիմացիններին, ավելի քիչ են ապրում դիմացինների կյանքով ու քննադատում դիմացինի կատարած ընտրությունն ու նրա կողմնորոշումը:
Սա ընդհանուր առմամբ, բայց որոշ երկրներում, ելնելով տեղային մենթալիտետի ու ավանդույյթների դեռ ամուր ու հիմնավոր լինելուց, շատ հարցերի մասին, ինչպիսիք են՝ նույնասեռականների ամուսնությունը, կնոջ մարմնի ազատությունն ու տրանսսեքսուալների գոյությունը հասարակությունում ու իրենց միջավայում, դեռ վաղ է եզրակացություններ անել: Մի փաստ ևս հաշվի առնենք. այն է, որ Z սերնդի ներկայացուցիչների տարիքն այս պահին տատանվում է 17-22 տարեկանի սահմանում, հետևաբար դեռ ժամանակ կա հետևելու նրանց մոտեցումների զարգացմանն ու փոփոխություններին տվյալ հարցերում:
Ավելի պրագմատիկ
Z սերնդի ներկայացուցիչներն ավելի պրագմատիկ են:
Դրան զուգահեռ նրանք սիրում են ուրախանալ, հետաքրքիր ու բուռն ժամանակ անցկացնել ու կտրվել իրականությունից, բայց, ի տարբերություն իրենց նախկին սերնդի, պակաս երազկոտ են:
Դա բացատրվում է նրանով, որ լրատվական, տեղեկատվական դաշտի միջոցով գրեթե ամեն օր ականատես են լինում մահացությունների, ահաբեկչության դեպքերի անգամ այնպիսի վայրերում, որոնք նախկինում անվտանգ էին համարվում, լինի դպրոց, համալսարան, թե ուղղակի ժամանցի վայր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ