Tert.am-ը գրում է.
ՌԴ Մերձմոսկովյան շրջանում Ան-148 օդանավի կործանման վայրում ավարտվել են փրկարարական աշխատանքները, սկսվել է զոհերի մարմինների մնացորդների որոնման փուլը, հայտնում է vz.ru-ն՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովին:
Պաշտոնյան հաստատել է, որ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ՝ 71 հոգի, զոհվել են:
Պուչկովը մանրամասնել է, որ որոնողական աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա: Ենթադրվում է, որ դրանց հիմնական փուլը կտևի 7 օր, քանի որ ինքնաթիռի բեկորներն ընկել են մեծ մակերեսով տարածության վրա, բացի այդ, աշխատանքներին խոչընդոտում են առատ ձյունն ու քարքարոտ տեղանքը:
«Իրականացվում են մարմինների մասերի հայտնաբերման ու դրանց ճանաչման աշխատանքներ», – հավելել է Պուչկովը:
Հիշեցնենք, որ «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող օդանավը, որն իրականացնում էր Մոսկվա-Օրսկ չվերթը, ըստ նախնական վարկածի, կործանվել է շարժիչի աշխատանքի խափանման, այնուհետև դրա բռնկման հետևանքով:
Օրենբուրգի մարզի իշխանությունների հաղորդմամբ՝ զոհված ուղևորների թվում 3 երեխա կա: Նրանցից ավագը 17 տարեկան էր, երկրորդը՝ 13, մյուսը՝ 5: Մարզի իշխանությունները փետրվարի 12-ը սգո օր են հայտարարել՝ ավիավթարի զոհերի հիշատակին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



