Վերջերս Նիկոլաս Քեյջը հաճախ է համացանցային մեմերի հերոս դառնում. ինչ արժեցավ դերասանին Sundance փառատոնում նրա կերպարը՝ սև մուշտակով և կաշվե տաբատով:

Իսկ այժմ հայտնի է դարձել, որ 54-ամյա աստղը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի:

Հոլիվուդում վաղուց են սկսել կատակներ անել Նիկոլասի տարօրինակ գնումների մասին. դերասանը հայտնի է թանկարժեք և անսովոր իրերի հանդեպ իր հակվածությամբ:

Քեյջը 14 տուն ունի ԱՄՆ-ում՝ ներառյալ Նոր Օռլեանում ուրվականների տունը, որտեղ տանտիրուհին մի քանի հարյուր տարի առաջ տանջամահ է արել իր ստրուկներին: Նիկոլասը նաև հազվագյուտ ավտոմեքենաների հավաքածու ունի: Մի անգամ նույնիսկ սև շուկայում դինոզավրի գանգ է գնել, ինչն իհարկե հետո ստիպված վերադարձրել էր, քանի որ գողացված է եղել:

Նիկոլասի կարողությունը գնահատվում է 25 մլն դոլար: Այժմ նա աշխատում է կարգավորել իր ֆինանսական խնդիրները, թեպետ դեռ չի վաճառել իր հազվագյուտ իրերից որևէ մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել