Spice Girls խմբի նախկին անդամ Վիկտորյա Բեքհեմը հայտարարել է, որ Spice Girls-ի վերամիավորման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին տեղեկացնում է Vogue-ը:

«Ես չեմ պատրաստվում համերգներ տալ: Spice Girls-ը չի պատրաստվում համերգային շրջագայության»,- հայտարարել է Բեքհեմը:

Նա նշել է, որ ներկա պահին զբաղվում է հագուստի նորաձևությամբ և պատրաստվում է Նյու Յորքում կայանալիք առաջիկա ցուցադրությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել