Որոշ միկրոօրգանիզմներ ընդունակ են էներգիա քաղել քիմիական ռեակցիաներից, որոնց մեջ մտնում են ոչ օրգանական նյութերը: 21-րդ դարի սկզբին գիտնականները տարօրինակ մանրէ հայտնաբերեցին, որը յուրահատկություններ ուներ: Cupriavidus metallidurans վերամշակում է մետաղային հանքաքարերի խառնուրդը՝ վերածելով այն ոսկու:
Փայտիկանման C. metallidurans հանդիպում է ծանր մետաղների մեջ, և գոյատևելու համար մանրէն սովորել է վերափոխել մետաղի բաղադրությունը:
Այս գործընթացի ուսումնասիրությամբ զբաղվում էր միջազգային գիտնականների խումբ: Նրանք կարողացան գտնել գիտական բացատրությունն այդ բիոքիմիական ռեակցիայի վերաբերյալ:
Արդյունքում կողմնակի ազդեցությունը լինում է այն, որ ստացված ոսկյա գոյացության չափերը չեն գերազանցում մի քանի նանոմետրը: Դրանք նստում են մանրէի բջջային պատի ներքին հատվածում, ինչը հանդիսանում է ոսկու ձուլակտորների ձևավորման նախնական գործոն: