Երիտասարդական Կամավորության Համաշխարհային Օրն աշխարհի ամենամեծ ամենամյա կամավորական իրադարձությունն է: Ամեն տարի այս օրը միլիոնավոր երիտասարդներ միանում են` իրենց համայնքների բարելավման նպատակով: Այս տարի Երիտասարդական Կամավորության Համաշխարհային Օրը նշում են նաև Հայաստանի Երիտասարդական Բանկերը: Ապրիլի 20-ից 22-ը Երիտասարդական Բանկերը Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում կիրականացնեն մի շարք կամավորական ծրագրեր: Հետևե´ք մեզ և մասնակցե´ք ձեր մարզում կազմակերպվող միջոցառումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել