Այ մարդ, էս Զուրաբյան Լյովիկը էնքան մազալու տղա ա, ոոր արդեն մազալու էլ չի: Ասենք, տղերք ջան, արդեն իրոք ընտրական պայքարը իջել ա խեղկատակության աստիճանի, դուք էլ ձեր փայ ներդրո՞ւմն եք անում․․․ Ասենք մեկը ինձ կբացատրի՞, թե ո՞ւմ էին ուզում զարմացնեին կամ ում վրա են ուզում տպավորություն թողած լինել՝ ընտրություններից մեկ շաբաթ առաջ Տարոնի վրա գրավոր բողոք ներկայացնելով դատախազություն:
Էն էլ ինչ փրփուրներից են կախվել՝ 2005 թվականին թաղապետ լինելիս ներկայացրած գույքի և եկամուտների հաշվետվության համեմատությունը 2013 թվականին ներկայացվածի հետ: Չէ, ասենք յոժիկին էլ հասկանալի ա, որ Տարոնը պապենական հարստություն չի ունեցել, ու անձամբ ես այն կարծիքին եմ, որ չի կարա ազնիվ մարդը Հայաստանում մի քանի տարվա մեջ 6 միլիոն դոլար աշխատի (2013 թվականի դրությամբ), առավել ևս, եթե «ազնիվ մարդը» ինչ-որ լուրջ պետական պաշտոնի է․․․
Արա, բայց դե այ Լյովիկ, սկի չես կարում մի հատ նորմալ սահմանես բողոքդ ինչ ա․․․ «2013 թվականին Տարոն Մարգարյանը արդեն հայտարարագրել է ունեցվածքը՝ 6 միլիոն դոլար, բայց մեր գնահատականներով՝ դա 10 միլիոն դոլարն անցնում է»․․․ Տո ձեր գնահատականներով ՀՀՇ-ն մի կոպեկ փող չի կերել իշխանության գլխին եղած վիճակում, ձեր գնահատականով Ծառուկյանը ձեզ ուղնուծուծով չի առել ու ի վերջո, ձեր գնահատականներից խոսելիս հիմնավորի փաստարկներով, թե չէ էսօր գնաս, Զուրաբյանի ասածի վրա հիմնես ինչ-որ հարցում՝ մանկապարտեզի երեխան էլ կխնդա քո վրեն:
Կամ էլ թե չէ, տենց աչալուրջ գնահատականահավաք էիք անում, նո՞ր որոշեցիք հրապարակել, բա խի՞ հանցավոր ռեժիմի ու մոնղոլ-թաթարական լծի դեմ պայքարելու այս 5 տարիների ընթացքում չէիք դիմում․․․ որովհետև լավ էլ գիտեք, որ վատագույն դեպքում Տարոնը կկազմակերպի նենց, որ արխիվներից մի հատ ուրիշ հայտագիր կգտնեն, կամ էլ վերջին վարիանտ կասի «վա՜յ, սխալ էի լրացրել»/«բայց էդ միլիոնները աներձագս ա աշխատել, կամ հարևանի տղեն, հետո բերել՝ ինձ ա տվել» ու վերջ․․․
Հա, մեկ էլ մեկը լիներ՝ Զուրաբյանի եկամուտներին գնահատական տար․․․ նամանավանդ էս վերջին մի տարվա ընթացքում ունեցած եկամուտներին :)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/276659729137623
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել