Խելացի կանայք շատ հաճախ վախեցնում են տղամարդկանց: Նրանք թվում են չհետաքրքրված: Բացի դրանից՝ կանայք հենց իրենք ի սկզբանե տեսնում են տղամարդկանց հետագա բոլոր քայլերը: Ինչո՞ւ է խելացի կանանց համար դժվար տղամարդ գտնելը:
Նրանք ավելի շուտ կլինեն մենակ, քան չհամապատասխանող տղամարդու հետ:
Շատ ջանքեր են հարկավոր, որպեսզի այդպիսի կանայք հասկանան՝ համապատասխան են իրենց զույգին, թե ոչ: Խելացի կանայք բավականաչափ միջոցներ ունեն, որ ապրեն ինքնուրույն և հաճախ նրանք հենց դա էլ ընտրում են:
Խելացի կանանց անձնական հետաքրքրությունները գտնվում են ծանոթությունների սահմաններից դուրս: Նրանք միշտ զբաղված են, ամենօրյա հանդիպումներ ունեն, ինչը կարող է հնարավորություն լինել անհրաժեշտ մարդուն հանդիպելու: Խելացի կանայք միշտ ձգտում են առաջխաղացման:
10-20 տարվա համատեղ կյանքից հետո նրանք այլևս չեն լինի առաջվա պես, նրանք ձգտում են փոփոխությունների և վերելքի, իսկ այդ ամենը դժվարացնում է կյանքի ուղեկից գտնելու տարբերակը:
Խելացի կանայք գիտեն ինչպես պաշտպանել իրենց: Նրանք չեն պատրաստվում թողնել ամեն ինչ հանուն խենթ սիրո՝ գիտակցելով, որ իրենց կարող է սպառնալ ձեռնունայն մնալը, եթե հարաբերությունները խզվեն:
Նրանք շատ խիստ են գնահատում, ծանրութեթև անում՝ արդյոք համարձակությունն իրոք արժի, արդյոք տղամարդը համապատասխան է իրենց: