Երգիչ Արման Հովհաննիսյանը և Արմենչիկը շուտով կներկայացնեն իրենց համատեղ դուետը: Տեսահոլովակի նկարահանումները Երևանում են եղել, որի մանրամասները BlogNews.am-ին պատմել է Արման Հովհաննիսյանի մենեջեր Լուսինե Արշակյանը: 

«Համատեղ դուետով ներկայանալու առաջարկը եղել է Արմենչիկի կողմից: Դեկտեմբերին Արման Հովհաննիսյանը մենահամերգով մեկնել էր ԱՄՆ, այնտեղ հերթական հանդիպման ժամանակ եղել է առաջարկ միասին ներկայանալու: Ինչպես գիտեք, Արմանը և Արմենչիկը մտերիմ ընկերներ են, բնականաբար, եկել են համաձայնության և ձայնագրել երգը»,- պատմում է Լուսինեն: 

Մի քանի օր առաջ Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում ռեժիսոր Արեն Բայադյանը նկարահանել է Արման Հովհաննիսյանի և Արմենչիկի զուգերգը. «Տեսահոլովակի նկարահանման համար Արմենչիկը մի քանի օրով եկել էր Երևան»:

Լուսինեի խոսքով՝ երգի վերնագրի հարցում դեռ որոշման չեն եկել։ Խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտության հեղինակը՝ Արմենչիկը, իսկ երգը նվիրված է հայ աղջիկներին: Մի քանի օրից տեսահոլովակն արդեն հասանելի կլինի: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել