Newmag.am-ը գրում է.

Newmag-ը գրի է առել վերջին շրջանում Հայաստանում կատարված, քրեական բառապաշարով բնութագրվող առանձնապես  ծանր, բայց միևնույն ժամանակ  զավեշտալի  ու անհավանական հանցագործությունների վերաբերյալ պատմությունները:

Օպերլիազորը խաղալիք ատրճանակով փորձել է բանկ թալանել

Եվ այսպես, առաջին զվարճալի հանցագործությունը տեղի է ունեցել Էջմիածնում: ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցն ավարտած, լեյտենանտի կոչում ստացած, մի քանի ամիս քրեական հետախուզության օպերլիազոր աշխատած տղամարդը, գտնվելով նյութական ծանր կացության մեջ,  Էջմիածնի խանութներից մեկից գնել է խաղալիք ատրճանակ և գնացել բանկ թալանելու:

Որոշ ժամանակ սպասարկման սրահում սպասելուց հետո մոտեցել է  4-րդ  սպասարկման կետին, խաղալիք ատրճանակով սպառնալով  բանկի աշխատակցին,  պահանջել է գումար:

Բանկի աշխատակցուհին սկսել է հաշվել դրամարկղում եղած գումարը, իսկ, երբ նկատել են, որ տղամարդու ձեռքում իրականում խաղալիք ատրճանակ է, բանկի ոստիկանները նրան վնասազերծել և բերման  են ենթարկել ոստիկանության բաժին: Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ նա 09.02.2012 թվականից մինչև 12.03.2012 թվականը բուժում է ստացել Նորքի հոգեբուժական հիվանդանոցում:

Հանցագործությունից հետո գողը ոստիկանություն է կանչել

Այս տարին ևս, սկսվեց աննախադեպ ու կրկին զավեշտալի հանցագործությամբ: Սեփական գլխին գլխացավանք էր բերել «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարիչը:

Նա ծրագրել էր մասնաճյուղի թալանը, կեսը ինքն էր թալանել, մյուս կեսը՝ իր ծանոթը՝ տարբեր օրերի ընթացքում:  

Երբ գումարի ու ոսկեղենի կեսը ինքն էր  թալանել, անջատել էր մասնաճյուղի տեսախցիկները ու ոստիկանություն չէր դիմել, բայց  երբ մի քանի օր հետո մյուս մասը գողացել էր իր ծանոթը, տեսախցիկները չէր անջատել ու գողությունից անմիջապես հետո դիմել էր ոստիկանություն, բայց ոստիկանները եկել ու իրեն էին բերման ենթարկել, իսկ ծանոթը փախել էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել