Newmag.am-ը գրում է.
Վիճակագրության համաձայն վերջին 3 տարիներին ռուսաստանցիների 49%-ը ղեկավարության հետ խոսել է աշխատավարձի բարձրացման մասին, ու մեծ մասն այն ստացել է: Այդ պատճառով, ամենահեշտ ուղին այդ մասին խոսելն է, բայց` մտածված:
Հարմար պահ ընտրեք
Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հարցին մոտենալ մտածված, ձեռքի տակ ունենալով բավականաչափ փաստեր ու հիմնավորումներ:
- Ընկերությունն աշխատավարձ բարձրացնելու համար ունի ռեսուրս, եթե բյուջեն չի կրճատվել, ֆինանսավորում է ստացել:
- Վերջին շրջանում որևէ ակնհայտ ձախողում չեք ունեցել: Հակառակ դեպքում դժվար կլինի բացատրել` ինչո՞ւ եք հավակնում ավելի բարձր աշխատվարձի:
- Ղեկավարը զբաղված չէ: Ծանրաբեռնված աշխատանքային օրվա ընթացքում հավելյալ հարցերը կարող են նրան նյարդայնացնել:
- Բոսը լավ տրամադրություն ունի: Իհարկե, իդեալական ղեկավարը միշտ արդար է և անկողմնակալ, բայց չէ որ ղեկավարները ռոբոտներ չեն, նրանք էլ են մարդ:
Փաստաթղթեր պատրաստեք
Ձեզ մի պահ պատկերացրեք ղեկավարի տեղում: Ի՞նչ փաստարկներ օգտակար կլինեն և կօգնեն Ձեզ:
Հաջող փաստարկներ
1. Ձեր պարտականություններն ավելացել են
Դուք ընկերություն եք եկել հստակ պարտականություններով: Բայց այս ժամանակահատվածում շատ բան է փոխվել, ծանրաբեռնվածությունն աճել է: Մեկ օրում հասցնում եք կատարել ոչ միայն ձեր, այլև մյուս աշխատակիցների աշխատանքը, բայց վճարվում եք ոչ թե Դուք, այլ` մյուսները:
Բացատրեք ղեկավարին, որ ձեր շնորհիվ նա կարող է երկու դրույքի փոխարեն մեկը վճարել:
2. Ձեր կոլեգաները նույն պայմաններում ստանում են ավելի շատ աշխատավարձ
Դուք ընկերության աշխատակից եք արդեն երկար տարիներ և ընդունվել եք աշխատանքի որոշակի պայմանավորվածության հիման վրա: Բայց շուկան տեղում չի դոփում և նորեկներին ավելի շատ գումար են առաջարկում նույն աշխատանքը կատարելու համար:
Հստակ է, որ դա հիմնավորված պատճառ է ղեկավարին դիմելու համար:
3. Դուք էական օգուտ եք բերում ընկերությանը:
Ցանկացած ընկերության համար ձեր արդյունավետության սանդղակը որոնում է ընկերությանը բերած ֆինանսական օգուտը: Իհարկե, ոչ բոլոր մասնագիտացումների դեպքում է ակնհայտ երևում կոմերցիոն օգուտը: Բայց փորձեք կապ գտնել ձեր և կոմերցիոն օգուտի միջև: Թվերը, գրաֆիկաներն ու վիճակագրությունն ամենահամոզիչ տարբերակն է:
4. Ավելի մեծ գումար ստանալու համար Դուք պատրաստ եք ավելի շատ աշխատել:
Ժամանակի և փորձի հետ սովորել եք հիմնական աշխատանքն ավելի արագ կատարել, ինչի հետևանքով դուք ավելի շատ ազատ ժամանակ եք ունենում նոր առաջադրանքների համար: Ղեկավարին խնդրեք ավելացնել ձեր պարտականությունները, ինչը կուղեկցվի աշխատավարձի բարձրացմամբ:
Հարցրեք նրան` ինչ է պետք անել, ցանկալի գումարն ստանալու համար: Պատասխանն ինքնին ցույց կտա կա արդյոք աշխատավարձի բարձրացման հնարավորություն, թե ավելի լավ կլինի ձեր էներգիան ծախսեք նոր աշխատանք փնտրելու վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ