Երեկ հեռուստալիքներից մեկով ռեպորտաժ էր ՌԴ-ից Հայաստան ներկրված արմավի (խուրմայի) խմբաքանակի մասին, որը որդնած է եղել։

Ուշադրություն դարձրեցի՞ք՝ «ՌԴ-ից ներկրված արմավ», մոտավորապես նույնն է, ինչ «Սաուդյան Արաբիայից ներկրված օղի» արտահայտությունը․․․

Մեկ էլ հիշեցնեմ, որ ՀՀ-ն սահմանակից է արմավ արտադրող և արտահանող Իրանին, ու համարյա սահմանակից հայտնի «Բաղդադում էլ խուրմա կա» ասույթի երկրին՝ Իրաքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել