Եթե քաղաքացին կորցրել է իր անձնագիրը, նորը ստանալու դեպքում դիմում է տարածքային անձնագրային ծառայություն: Կորստյան վերաբերյալ դիմումը լրացվում է տեղում. անձնագրային ծառայությունից բացի այլ մարմին դիմելու անհրաժեշտություն չկա: Կորած անձնագրի տվյալները մուտքագրվում են սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգ: 
Հին նմուշի անձնագրի դեպքում քաղաքացին իր հետ ներկայացնում է 3,5X4,5 չափսի երկու գունավոր լուսանկար, իսկ բիոմետրիկ անձնագրի դեպքում լուսանկար ներկայացնելու անհրաժեշտությունը բացակայում է. լուսանկարահանումն իրականացվում է անձնագրային ծառայությունում: Երկու դեպքում էլ մինչև 50 տարեկան զինապարտ քաղաքացիները ներկայացնում են զինվորական գրքույկ կամ զինհաշվառումը կամ տարկետումը հավաստող այլ փաստաթուղթ:
Հին նմուշի անձնագրի կորստյան դեպքում նորը տրամադրվում է 10-րդ աշխատանքային օրը (փոխանակման դեպքում՝ 5-րդ աշխատանքային օրը), իսկ բիոմետրիկ անձնագիրը կորցնելիս նորը տրամադրվում է 15-րդ աշխատանքային օրը:
ԵԹԵ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՉԻ ՕԳՏՎՈՒՄ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ, ՍՈՎՈՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԿՈՐԱԾ ԱՆՁՆԱԳՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՆՈՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՉԵՆ ԳԱՆՁՎՈՒՄ: ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՉԱՓԸ ՆՈՒՅՆՆ Է, ԻՆՉ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՓՈԽԱՆԱԿԵԼԻՍ;
1.000 ՀՀ ԴՐԱՄ- ՀԻՆ ՆՄՈՒՇԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ
25.000 ՀՀ ԴՐԱՄ- ԲԻՈՄԵՏՐԻԿ ԱՆՁՆԱԳԻՐԸ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել