Վատ սովորությունները և ոչ առողջ ապրելակերպը վնասում են մեր օրգանիզմը։ Հաճախ առաջին հերթին տուժում է ենթաստամոքսային գեղձը։
Իսկ քանի որ մարդիկ հաճախ անտեսում են առաջին ախտանշանները, դրա պատճառով հիվանդությունը արագ տարածվում է և ավելի աճում։
Մենք առաջարկում ենք ձեզ մի ժողովրդական բաղադրատոմս, որը կօգնի բուժել ենթաստամոսքային գեղձն առաջին ախտանշանների դեպքում։
Բաղադրատոմսին կարող եք ծանոթանալ ստորև՝
Բաղադրիչներ՝
- 200 մլ ջուր,
- 1 ճաշի գդալ երիցուկի ծաղիկներ,
- 1 ճաշի գդալ անթառամ։
Պատրաստման եղանակը և օգտագործումը՝
Եռացրեք ջուրը։
Դրեք թերմոսի մեջ բույսերը և լցրեք վրան եռացրած ջուրը։
Փակ թերմոսում բույսերը պետք է այդպես մնան 1 ժամ։
Խմել կես բաժակ, օրվա մեջ 2 անգամ ուտելուց 30 րոպե առաջ։ Եվ այսպես մեկ ամիս շարունակ։
Եղեք առողջ։
Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: