Ձեզ են ներկայացնում Առաջին համաշխարհային պատերազմին վերաբերող հետաքրքիր փաստեր, որոնք, ամենայն հավանականությամբ, շատերդ չգիտեք:
1. Պատերազմում կռվել են ավելի քան 65 մլն մարդիկ: Դրանցից 10 մլն զինվորներ մահացան: Բացի այդ՝ զոհվեցին նաև 12 մլն խաղաղ բնակիչներ:

2. Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ մահացածների գրեթե 2/3-ը վախճանվել էին մարտի ընթացքում: Հենց այս հանգամանքն էլ ստիպում է այն դարձնել ամենախոշոր պատերազմը, որի ընթացքում զոհվեցին ավելի շատ մարդիկ, քան ամենախոշոր համաճարակների ընթացքում:

3. Գերմանացիների խրամատներում ներկառուցված էին մահճակալներ, կահույք, դարակներ, էլեկտրական լամպեր, ինչպես նաև դռան զանգեր:

4. Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվել են ավելի քան 30 տեսակի թունավոր գազեր, սակայն պատերազմի ավարտից հետո մի շարք երկրներ համաձայնագրեր կնքեցին, որոնք արգելում էին ռազմական գործողությունների ժամանակ թունավոր գազեր կիրառելը:

5. Ֆրանսիան առաջին երկիրն էր, որ թունավոր գազ գործածեց հակառակորդ երկրի դեմ: Նրանք արցունքաբեր գազով լցված նռնակներ էին կիրառում՝ թուլացնելու համար դիմադրությունը:

6. Սերբ ահաբեկիչների խումբը կրակոցով սպանեց Ֆրանց Ֆերդինանտին, ինչն էլ պատրվակ դարձավ ավերիչ պատերազմ սկսելու: Գերմանիան կանգնեց ավստրո-հունգարացիների կողքին, իսկ Ֆրանսիան ու Ռուսաստանը՝ Սերբիայի կողքին:

7. Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ պատմության մեջ առաջին անգամ օգտագործվեցին տանկեր, քիմիական զենք, հակագազ, զենիթային և հակատանկային ատրճանակներ և հրանետ:

8. Պատերազմի ժամանակ խրամատների ցանցի երկարությունը կազմում էր մոտ 40,000 կմ:

9. Իպրիտը կամ մանանեխի գազը մեծ օգտագործում ուներ Առաջին աշխարհամարտի ժամանակ, սակայն միայն այն պատճառով, որ այն չափազանց անկանխատեսելի էր, այն կիրառում չգտավ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ:

10. Գերմանական զորքերը կրակում և սպանում էին խաղաղ բնակչությանը, որպեսզի վախեցնեն շրջափակված քաղաքների բնակիչներին ու վերջիններս դեմ դուրս չգան զորքերին:

11. Առաջին աշխարհամարտի ժամանակ Ռուսաստանը մոբիլիզացրեց 12 մլն զինվորների, որը դարձավ պատմության ընթացքում նրա կազմած ամենամեծ զորքը: Ավելի քան ¾-ը վախճանվեց, վիրավորվեց կամ անհետ կորավ:

12. Պատերազմի ընթացքում մահացածների գրեթե 1/3-ն իր կյանքի վերջին հասավ իսպանական գրիպի պատճառով: Դրա հետևանքով մահացավ 50-100 մլն մարդ կամ Երկրի 2,7-5,3%-ը:

13. Միլիոնավոր զինվորներ տառապում էին կանտուզիայով: Այն փափուկ հյուսվածքների և օրգանների փակ մեխանիկական վնասվածքն է՝ առանց մաշկի ամբողջականության խախտման:

14. Պատերազմի արդյունքում իրենց գոյությունը դադարեցրին միանգամից չորս կայսրություններ՝ Ռուսական, Ավստրո-Հունգարական, Օսմանյան և Գերմանական:

15. Պատերազմից անմիջապես հետո ստեղծվեց Ագերի Լիգան, որը ժամանակակից Միացյալ ազգերի կազմակերպության «նախատիպն» էր:




