Հենց այս պահին Գորիս քաղաքի Վիենի պուրակում ընթանում է ծառահատում...Արդեն հատվել են շատ ծառեր, որոնք՝ ինչպես նշում են հատողները, հիվանդ ծառեր են...
Պուրակում էր նաև Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, ով անձամբ շրջեց մեզ հետ և ցույց տվեց, որ բոլոր ծառերը համարակալված են և հիվանդ .. Նա նաև նշեց, որ կա ավագանու, համայնքապետի , ինչպես նաև բնապահպանության մարզային տեսչության համապատասխան որոշումը՝ ծառահատումն իրականացնելու համար: 
Նելսոն Ոսկանյանը վստահեցրեց,որ հատված ծառերը հանձնվելու են նախակրթարաններին և անպայման կփոխարինվեն նորերով:
Նշեմ նաև , որ մենք արդեն 4-րդ խումբն էինք, ում քաղաքապետը բացատրել էր, թե ինչո՞ւ և ի՞նչ նպատակով են իրականացնում ծառահատումը:
Սպասենք արդյունքներին....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել