Panorama.am-ը գրում է.
Խաղաղության ճանապարհը կարևորագույն երեք հարցերի մասին բարձրաձայնելն է: Փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը նշեց, որ քանի դեռ չի խոսվում, որ 1988 – 1992 թթ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում՝ ազգությամբ հայ բնակիչների նկատմամբ կատարվածը Ցեղասպանություն էր, որ Ցեղասպանության հետևանքով ավելի քան 660 հազար հայեր դարձան փախստական, կորցրեցին հայրենիքը, տուն-տեղ, հարազատներին, քանի դեռ չի խոսվում, որ Արցախյան պատերազմը ցեղասպան մեքենայից պաշտպանական քայլ էր հայության համար, երբ բաքվեցին, սումգայիթցին, գանձակեցին, գարդմանցին, արցախցին և սփյուռքահայը, որ 2015 թ. ցեղասպանությունն էր տեսել, ճակատ կապեցին և ընդդիմացան Ցեղասպանությանը, քանի դեռ չի խոսվում, որ արցախյան պատերազմը այդ ցեղասպանությունը կասեցնելու հետևանք էր, մեր տարածաշրջանում խաղաղություն չի լինելու, մեր զինվորները սահմանին զոհվելու:
«Ես ուզում եմ հասկանալ՝ արդյո՞ք այս խնդիրները միայն փախստականների խնդիրն են, և ոչ՝ հայկական իշխանությունների՝ թե Երևանում, թե Ստեփանակերտում: Սա և նրանց խնդիրն է, և ողջ հայության խնդիրը, որովհետև եթե չենք լուծում այս խնդիրները, չենք գնահատում իրավիճակը, ապա պահպանվում է պատերազմական իրավիճակը: Իրականությունն այնպիսին է, որ ողջ քաղաքականությունը կառուցվում է մի մեծ կեղծիքի վրա, այն է, որ 1992 թ. «ագրեսոր» Հայաստանը հարձակվել է Ադրբեջանի վրա, «խախտել» նրա տարածքային ամբողջականությունը, «օկուպացրել» տարածք, և այսօր «օկուպացված» տարածքների սահմանները պահպանող հայ զինվորը «օկուպանտ» է, ուրեմն՝ պետք է հարձակվել՝ այդ «օկուպացված» տարածքները հետ բերելու համար: Իսկ սա նշանակում է՝ պատերազմը շարունակական կլինի: Եթե մեր իշխանություններն իրոք, անկեղծ ուզում են՝ լինի խաղաղություն, արդեն պարտավոր են այս հարցերին անկեղծ անդրադառնալ, դուրս մղվել արտաքին կառավարման դաշտից, իրականացնել քաղաքականություն, որը հանուն հայության է, հանուն հայկական պետականության և հանուն մեր կյանքի՝ այս տարածքում»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



