Երևանում հասարակական նոր տրանսպորտային ցանցի ներդման ընդհանուր ծավալը կազմելու է մոտավորապես 100 մլն ԱՄՆ դոլար, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ, հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը։
Նա ընդգծեց` հստակ թիվ հնարավոր չէ նշել, քանի որ դեռևս չկան հստակ չափորոշիչներ` ավտոբուսների տեսակի, տոմսերի վերաբերյալ:
Վահե Նիկոյանի խոսքով` դեռևս նույնիսկ հստակ չէ, թե ինչ վառելիքով է աշխատելու նոր ցանցի հասարակական տրանսպորտը:
«Խորհրդատուն առաջարկել է քննարկել նաև վառելիքի տեսակները, թե որ վառելիքի տեսակով ավտոբուսներն ինչ առավելություններ ու թերություններ ունեն: Ասեմ` ինչու՞ չէ, քննարկվում է նաև էլեկտրոբուսերի տարբերակը: Չնայած դրանց սկզբնական ներդրումների ծավալը բավականին մեծ է, բայց, կարծում եմ, կունենանք նաև դրամաշնորհներ ու գոնե մի մասը էկոլոգիապես մաքուր տրանսպորտ կլինի», - ասաց Վահե Նիկոյանը:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





