Newmag-ը գրում է.

Սա ընտրության հարց է: Մինչև 20-րդ դարն ամուսնական մատանին ու շատ ուրիշ հարսանեկան ատրիբուտների առկայությունը կախված էր կրոնից ու հասարակության մեջ մարդու դիրքից:

Նշանադրության մատանու ավանդական ու մեկ ընդհանուր դիզայն

Ավելի շուտ` այո, կա: Որպես կանոն, նշանադրության մատանին օղակ է, որի կենտրոնում ինչ-որ քար կա: Դասական օրինակը` ադամանդ:  Ոչ միայն գեղեցկության, այլ նաև` ամրության համար: Այն կայուն է քերծվածքների նկատմամբ, հատուկ խնամք չի պահանջում: Պատահական հարվածի դեպքում ադամանդը կոտրելու հավանականությունն ավելի քիչ է, քան, եթե քարը լինի սուտակ, զմրուխտ կամ շափյուղա:

Արդյո՞ք, ադամանդը չափազանց պարզունակ ընտրություն չէ

Ոչ, եթե միայն այդպես չի կարծում ձեր ընկերուհին: Գուցե, նա ունի սիրելի քար: Իսկ եթե նախընտրում է օրիգինալ ու ոչ սովորական նվերներ, կարող եք ընտրել գունավոր ադամանդից մատանի:

Նշանադրության ու ամուսնության մատանիները տարբե՞ր զարդեր են

Այո: Առաջարկություն անելու համար մատանի ընտրելիս, կարևոր է հիշել, որ կանայք հաճախ մեկ մատի վրա երկու մատանի են կրում: Այնպես որ, ավելի լավ է, այնպիսի մատանի ընտրել, որն այդպիսի հնարավորություն կտա: Երբեմն, ամուսնացած կանայք ամուսնության մատանին կրում են աջ ձեռքի անանուն մատնին, իսկ նշանադրությանը`ձախին: Որոշ ընտանիքներում սովորություն կա, հարսանիքից հետո նշանադրության մատանին կրել միայն հատուկ օրերին: Եթե այդպես է ընդունված նաև ձեր ընտանիքում, կարելի է ընտրել ոչ ավանդական մատանի, այլ` տոնական, շքեղ:  Իսկ, սովորաբար, նշանադրության մատանին լինում է ադամանդի քարով, իսկ ամուսնականը` պարզապես ոսկյա օղակ:

Անակնկա՞լ, թե` ոչ

Կախված է իրավիճակից: Որպես կանոն, ժամանակակից աղջիկներն ուզում են իրենք ընտրել իրենց մատանին: Քննարկեք դա սիրելիի հետ: Հակառակ դեպքում, կարող եք հաճելի անակնկալ անել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել