Գևորգն առանձնահատուկ կիթառահար է: Ամեն անգամ անցնելով Հյուսիսային պողոտայով՝ հանում եմ ականջակալներս, որպեսզի լսեմ նրա ֆանտաստիկ ու կախարդական երաժշտությունը: Նա բացառիկ անհատականություն է, ում համար կարևոր է յուրաքանչյուր երևանցու սրտի ջերմությունն ու ժպիտը, այլ ոչ թե շատ «շոուբիզնեսմենների» նման փողը: Կարծում եմ, որ հարյուրհազարավոր երևանցիներ, անցնելով ու տեսնելով Գևորգին, ակամա ժպտացել են: Նա ահավասիկ դարձել է Երևանի այն լավագույն երաժիշտը, որ ունակ է առանց այլ սպասելիքի, առանց եկամտի, ամեն օր գեղեցիկ երաժշտությամբ լցնել երևանյան փողոցները: Ինչպե՞ս կարելի է նման կերպ վարվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: