Արոտավայրերը մեր երկրում համարվում են պետական սեփականություն, սակայն դրանց հետ կապված էլ լուրջ խնդիրներ դեռ առկա են:
Մասնագետներն այն կարծիքին են, որ այդ տարածքների համար հարկավոր է մշակել կառավարման մոդելներ, որոնց համաձայն` դրանք կհանձնվեն համայնքային ու միջհամայնքային կառավարման, այլ ոչ թե կտրվեն ինչ-որ մեկին` վարձակալության:
Այսօր Հայաստանում հաշվառված են 1 մլն 104 հազար հա արոտներ: Դրանցից շատերը ջրարբիացված չեն, եւ այդտեղ արածող անասունները ստիպված են կիլոմետրեր կտրել ծարավը հագեցնելու համար, որի արդյունքում այդքան տարածք կտրելով` նույն անասունը ստիպված է լինում տրորել եւ փչացնել կենսաբազմազանությունը:
Մի շարք միջազգային ծրագրերով եւ պետբյուջեից հատկացվող գումարներով Հայաստանի կառավարությունն արդեն մի քանի տարի է` լծվել է արոտավայրերի ջրարբիացման խնդիրը կարգավորելուն, սակայն հարցը լուծված չի կարելի համարել:
Հայտնի է նաեւ, որ բնական կերհանդականերում (արոտներում) ջրարբիացման ցանց կառուցելու համար գոյություն ունի ծրագիր, սակայն այն դեռ գումարներ չլինելու պատճառով իրականություն չի դառնում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groups/ecoarmgol/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել