1864 թվականի հունվարի 21-ին Դիլիջանի միջոցով Երևանը առաջին անգամ հեռագրական կապի մեջ մտավ Թբիլիսիի հետ: Միաժամանակ հեռագրեր հասան Նախիջևան, Ջուլֆա և Օրդուբադ: Մի քանի օր անց ստեղծվեց Դիլիջան-Ալեքսանդրապոլ (Գյումրի) հեռագրական կապ: Թեև հեռագրական ապարատները պարզունակ էին, բայց նպաստեցին Հայաստանի տարբեր քաղաքների հաղորդակցմանը: 1867 թվականին Երևանի հեռագրատունն արդեն հաղորդել և ընդունել էր 7 հազարից ավելի թղթակցություն: Մինչև դարավերջ Երևանը հեռագրական կապ ունեցավ իր յոթ գավառների հետ: 1899 թվականին ամբողջ Հայաստանում գործում էր «Մորզե» համակարգի հեռագրական 23 ապարատ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: