Կոչ բոլոր տուրիստական գործակալություններին, հեռացրե՛ք Հաղարծինը ձեր ծրագրերից, մի՛ տարեք այդ ուղղությամբ խմբեր, ինչպես նաև դիմում եմ Հայաստանաբնակներին, ժողովո՛ւրդ, դուք էլ ձեր ամառային "քաղաքից դուրս" ամենամյա ակցիաների շրջանակներում նույնպես շրջանցե՛ք վերոնշյալ` նախկինում պատմական, այժմ` էլիտար կոթողը, թողե՛ք թող "մարդիկ" հալալից վայելեն իրենց նորակառույց "օբեկտները"` հեռու նրբանկատ ու ամենատես տուրիստական աչքերից: Մի՛ նախանձեք նրանց շեյխական ժամանցին, դուք այդպիսով խանգարում եք ու թույլ չեք տալիս, որ ազգի ընտրյալները կենտրոնանան ու մտորեն իրենց վերերկրյա արժեքների մասին:
Հ.Գ. Հաաա, մի բան էլ, խելո՛ք մնացեք, թե չէ կաղնուց պինդը չլնեք, կվառեն, թերթի կտան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yasha.solomonyan/posts/520889597967154
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել