Newmag.am-ը գրում է.

1. Կրակմարիչ

2010-ին Անգլիայում մի  ուսանող մարզիկ կրակմարիչով հարվածել է իր ընկերոջ հետ կռվող մի մարդու: Հարվածից այդ մարդու գանգը կոտրվել է,  իսկ երեք օր անց նա մահացել է հիվանդանոցում:

2. Հովանոց

2012-ին, 40-ամյա մի տղամարդ գերմանական Հանովեր քաղաքում հովանոցով սպանում է անցորդներից մեկին: Անցնելով զբոսնող մարդու կողքով, նա  հովանոցի ծայրով ծակում է նրա թիկունքը: Պարզվում է, որ հովանոցի ծայրին ասեղ է ամրացված, որով նա զոհի մարմնի մեջ սնդիկ է ներարկել, ինչից էլ մարդն ընկել է կոմայի մեջ ու մահացել:

3. Աթոռ

Մեկ անգամ չէ, որ աթոռով մարդ են սպանել,  բայց հավանաբար աթոռով ամենադաժան սպանությունը տեղի է ունեցել  2013-ին ՝ Լոնդոնի ուսանողական թաղամասերից մեկում: Անչափահասների 6 հոգանող  խումբը համակարգչի պատճառով հարձակվել է մի մարդու վրա: Ստացած վնասվածքներից տուժողը 2 շաբաթ անց մահացել է:

4. Սպորտային տաբատ

2006-ին Ֆլորիդա նահանգում 61-ամյա տղամարդը  սպորտային տաբատով խեղդել է 21 ամյա մի կնոջ:  Նա դատապարտվել է «առաջին աստիճանի սպանություն» հոդվածով:

5. Թթու վարունգի տարա

12 ամյա  տղան ընդունվում է որպես շնապահ:  Պարզվում է, որ շան տերը մանկապիղծ է, և շուտով նրանց հարաբերությունները վերածվում են սեռական հարաբերությունների:  Մի քանի տարի շարունակ բռնաաբարվելուց  հետո, 2010-ին  տղան թթու վարունգի տարայով  հարվածում է նրա  գլխին ու սպանում նրան:  Ամբողջ  պատմությունն ուսումնասիրելուց հետո  դատարանը տղային դատապարտում է պայմանական 5 տարով:

6. Բահ

2014-ին  Միսիսիպիոմ մի մարդ կռվի ժամանակ բահով հարվածում  ու սպանում է իր հետ կռվողին:

7. Օդաճնշային մուրճ

Այս շինարարական գործիքը 2008-ին խլել է Սիդնեյի հարավում ապրող 27-ամյա մի չինացու կյանք:  Նրա մարմինը գտել են  էլեկտրական լարերով կապված գորգի միջից: Դիահերձման ժամանակ տուժողի գանգի մեջ 34 հատ մեխ է հանտնաբերվել:

8. Բոուլինգի գնդակ

14-ամյա տղան բոուլինգի գնդակով   սպանել է իր  5-ամյա հարևանին:Նա 5 կգ-անոց գնդակով հարվածել է երեխայի գլխին, որովհետև երեխան «զայրացրել է» նրան: Չնայած, որ մարդասպանը դեռահաս է եղել, նա դատապարտվել է 23 տարվա ազատազրկման:

9.  էլեկտրալամպ

2012-ին Ջորջիա նահանգում ընկերը վիճում է ընկերոջ հետ, վեճն այնքան է թեժանում, որ վերածվում է կռվի, նրանցից մեկը հատակին դրված  էլեկտրալամպով այնքան է խփում մյուսի գլխին, որ վերջինս մահանում է:

10.  Խցանահան

2008-ին Նյու Յորքի Բրուքլինի նահանգում  55 ամյա տղամարդու հարազատները նրան հայտնաբերել են ննջասենյակի հատակին ընկած՝ խցանահանը գլխի մեջ:

11. Գրիչ

2007-ին ԱՄՆ-ում պատմության ֆակուլտետի 21-ամյա  խանդոտ ուսանողն հարբած վիճել ու գրիչով սպանել է իր ընկերուհուն: Սպանվածի դիակը հայտնաբերել է  համալսարանի աշխատակիցը, որի գլխի, վզի, կրծքի և մարմնի վրա գրիչով ծակած 93 վերք է եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել