Գույների ազդեցությունը մեզ վրա

Մեր աչքերը և ուղեղը համագործակցում են ինֆորմացիա ընկալելու գործում։ Օրինակ՝ մրգին նայելով դու որոշում ես՝ արժե այն ուտել, թե ոչ։ Երբ նայում ես երկնքին, իմանում ես՝ այդ օրը անձրև կգա, թե ոչ։ Եվ այժմ, կարդալով այս հոդվածը, դու տեսնում ես բառեր և ընկալում դրանց իմաստը։ Իրականում քեզ վրա ազդեցություն են գործում գույները։ Ինչպե՞ս։

Մրգի գույնն օգնում է քեզ կողմնորոշվել՝ այն հասել է, թե ոչ։ Երկնքի և ամպերի գույներից իմանում ես, թե ինչ եղանակ է լինելու։ Դու հեշտությամբ ես կարողանում կարդալ այս հոդվածը, քանի որ սևի ու սպիտակի գունային հակադրությունն օգնում է հստակ տեսնել տեքստը։ Հաճախ մենք նույնիսկ չենք գիտակցում, թե ինչպես են գույներն օգնում ընկալել մեզ շրջապատող աշխարհը։ Սակայն դա դեռ բոլորը չէ․ գույները նաև էմոցիաներ են առաջացնում։

Խանութներում ապրանքներն այնպիսի ձևավորմամբ տուփերի ու տարաների մեջ են վաճառվում, որ անմիջապես գրավում են գնորդի ուշադրությունը։ Գովազդատուներն իրենց գովազդների համար մանրակրկիտ կերպով ընտրում են գույները և գունային համադրությունները՝ կոնկրետ տարիքի, սեռի ու ճաշակի մարդկանց ուշադրությունը գրավելու համար։ Տների ձևավորմամբ զբաղվող մարդիկ, հագուստի դիզայներները և նկարիչները նույնպես գիտեն, որ գույները կարող են էմոցիաներ արթնացնել։

Կախված մշակույթից և սովորություններից՝ մարդիկ տարբեր գույներին տարբեր նշանակություն են տալիս։ Օրինակ՝ Ասիայում ապրող որոշ ժողովուրդներ կարմիրը կապում են հաջողության և տոների հետ, բայց Աֆրիկայի որոշ վայրերում այն սգո նշան է։ Սակայն կան գույներ, որոնք, անկախ մարդկանց ծագումից, նույն էմոցիաներն են արթնացնում։

Картинки по запросу colours

1․ Սպիտակ

Այս գույնը բոլոր գույների համադրումն է: Համարվում է երազանքների գույն: Այն ունի երկու իմաստ: Միաժամանակ արտահայտում է և′ լույսի ճառագում, և′  սառույցի սառնություն:

Картинки по запросу white

2. Սև

Խորհրդանշում է անվստահություն և կյանքից կտրվածություն: Նա, ով նախընտրում է ամբողջովին սև հագուստ, իր անձի հանդեպ ունի բացասական վերաբերմունք, ճնշված է, հոռետես, կարծում է, որ կյանքի իդեալներն իրեն անհասանելի են: Այս գույնը վտանգի ազդանշան է, տագնապալից հոգեվիճակ է ստեղծում:

Картинки по запросу white and black

3. Մոխրագույն

Լրջամիտ, չվստահող բնավորության տեր մարդկանց սիրած գույնն է: Այս գույնը նախընտրող մարդիկ որոշում կայացնելիս երկար են մտածում: Այս գույնը սիրում են նաև այն մարդիկ, ովքեր վախենում են քննադատվելուց: Թեթև բնավորության տեր մարդկանց այս գույնը դուր չի գալիս:

Картинки по запросу grey

4. Կարմիր

Այս գույնը կրքի խորհրդանիշ է: Դրա սիրահարը համարձակ անձնավորություն է, սիրում է իշխել: Այս գույնը զուգորդվում է արյան և հրդեհի հետ, առաջացնում անհանգստություն, տագնապ, բարձրացնում է մարդու ակտիվությունը:

Картинки по запросу red

5. Նարնջագույն

Այս գույնը նախընտրում են այն մարդիկ, ովքեր սիրում են երազել: Նարնջագույնը բարձրացնում է մարդու տրամադրությունն ու ակտիվությունը:

Картинки по запросу orange

6. Շագանակագույն

Այս գույնը նախընտրում են հաստատուն բնավորության տեր մարդիկ: Այս գույնի սիրահարները պահպանողական են, գնահատում են սովորույթներն ու ազգային ավանդույթները: Այս գույնը չեն սիրում եսասեր, ինքնամփոփ ու պարզունակ մարդկանց:

Похожее изображение

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել