Գիտնականների կարծիքով՝ որոշակի մթերքների հանդեպ առանձնահատուկ մեծ ցանկությունը խոսում է օրգանիզմում կարևոր նյութերի անբավարարություն մասին: Այս երևույթը հաճախ է հանդիպում հատկապես գարնանը:
Ընդհանուր առմամբ, օրգանիզմում որոշակի նյութերի անբավարարությունը չկանոնակարգված սննդակարգի արդյունք է: Սակայն որոշ դեպքերում այն կարող է լինել նաև օրգանիզմի որոշ գործառույթների խանգարումների ազդակ:
Ձիթապտղի յուղ և ձիթապտուղ: Այս նախընտրությունը կարող է լինել վահանագեղձի գործառույթի խանգարման պատճառով:
Բանան: Եթե դուք «խելագարվում» եք նույնիսկ բանանի բույրից, ապա կարելի է ստուգել սրտի վիճակը: Ամենայն հավանականությամբ, ձեզ կալիում է հարկավոր: Բանանը պարունակում է շուրջ 600 գրամ կալիում, այսինքն՝ մարդուն անհրաժեշտ կալիումի օրական չափաբաժնի մեկ քառորդը: Սակայն պետք է հիշել, որ այս մրգերը չափազանց կալորիական են, և եթե դուք վախենում եք գիրանալուց, կարելի է բանանը փոխարինել լոլիկներով, սպիտակ լոբով կամ թուզով:
Արևածաղկի սերմեր: Արևածաղկի սերմերի նկատմամբ մեծ սերը պայմանավորված է օրգանիզմում վիտամինների ու հակաօքսիդանտների անբավարարությամբ: Սա նշանակում է, որ Ձեր օրգանիզմում շատ են ազատ ռադիկալները՝ վաղաժամ ծերացման հիմնական խթանիչները:
Գետնանուշ և գետնանուշի յուղ: Գիտնականների կարծիքով՝ գետնանուշի սիրահարները հիմնականում մեծ քաղաքների բնակիչներն են: Գետնանուշի նկատմամբ մեծ ցանկությունն առաջանում է В խմբի վիտամինների անբավարարության պատճառով:
Սեխ: Սեխը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, ինչպես նաև А և С վիտամիններ: Սեխի առանձնահատուկ մեծ պահանջ են զգում հատկապես թույլ նյարդային և սիրտանոթային համակարգ ունեցող մարդիկ: Ի դեպ, միջին չափսի սեխը պարունակում է առավելագույնը 100 կկալ, այնպես որ ավելորդ կիլոգրամներից վախենալ պետք չէ:
Ծովամթերքներ: Սա յոդի անբավարարության նշան է: Օգտագործե՛ք յոդացված աղ:
Աղբյուրը՝ Doctors.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել