Վրաստանը 2018 թվականից այլևս չի ծրագրում գազ գնել ՌԴ-ից։ Բանն այն է, որ երկրի՝ վառելիքի այդ տեսակի ողջ պահանջը բավարարում է Ադրբեջանը։ «Ազատություն ռադիոկայանի» փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գեորգի Չիկովանին։
Եթե Վրաստանն իրոք հրաժարվի ռուսական գազից ու Բաքուն դառնա վրացական էներգետիկ շուկայի մոնոպոլիստ դա ազդելու է նաև Ադրբեջանի լոբբիստական հնարավորությունների վրա`Թբիլիսին Երևանի հետ հարաբերություններ կառուցելիս հետհայացք է գցելու Ադրբեջանին ու Թուրքիային`այդ թվում աբխազական և հարավօսական տրանսպորտային միջանցնքերի հնարավոր բացման պարագայում։
Այո, Վրաստանն ու ՀՀ-ն զարգացնում են տնտեսական կապերն ու փոխադարձ շփումները, սակայն Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթծի շահագործումը `Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան կոալիցիային նոր հնարավորություններ են ընձեռնելու`ադրբեջանա-թուրքական տանդեմը տնտեսական, ներդրումային էքսպանսիա է իրականացրել Վրաստանում ու դառնալով այդ երկրի առաջին ու երկրորդ առևտրային գործընկերները Վրաստանին ներքաշում են իրենց աշխարհաքաղաքական ազդեցության գոտի։
Այդ ռազմավարության մեխերից մեկը`ՀՀ-ԼՂՀ տարածաշրջանում մեկուսացնելն է ու տնտեսապես հյուծելը։ Վրաստանում առկա է կես միլիոնանոց ադրբեջանական համայնք, թուրքերը «գնել» են գրեթե ողջ Աջարիան, իսկ Բաքու-Անկարա տանդեմի նոր թիրախ է ընտրվել հայաբնակ Ջավախքը`այնտեղ բնակեցվում են ադրբեջանցիներ, թուրք-մեսխեթցիների վերադարձը միշտ ակտուալ է, իսկ այդ տարածաշրջանից ակտիվ արտագաղթը դեպի ՌԴ մեծացնում է այդ տարածաշրջանի հայաթափման Թուրքիայի ու Ադրբեջանի երազանքը։
Իրականում ՀՀ-ի հյուսիսային սահմանների երկայնքով`մասնավորապես Վրաստանում ստեղծվում է բավականին անբարենպաստ քաղաքական-տնտեսական, ժողովրդագրական իրավիճակ`հայ-վրացական սահմանի երկայնքով կարող է ձևավորվել «թուրքական կամ մահմեդական շղթա», որի սկիզբը լինելու է Աջարիայում ու Ջավախքի հայաթափման ֆոնին շարունակվի մինչև ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլի ու վրաց-ադրբեջանական սահման։
Վրաստանի ուղղությամբ նոր ռազմավարության`տնտեսական, առևտրային, հումանիտար, ռազմա-քաղաքական մշակումը դառնալու է օրակարգի թիվ մեկ հարցը`ՀՀ-ն ու նրա դիվանագիտությունն այդ ուղղությամբ պետք է սկսեն աշխատել հենց այսօր`վաղը կլինի շատ ուշ։