Վաշտը շարվ եց և հրամանատարի պիտբուլը ,որ իր կատաղությամբ մրցում էր տիրոջ հետ , մեկ - մեկ հոտոտեց բոլոր զինվորներին ՝բիչոկի տիրոջը գտնելու համար։Ու քանի որ չգտավ,ողջ վաշտը լիարժեք զինվորական համազգեստով Արտաշատ Խոր Վիրապ մարշ բրասոկ արեց՝բիչոկը թաղելու ռազմահայրենասիրական նպատակով։
Երկրոդ վաշտի հրաման ատարը դեսանտնիկ էր ու խփնված էր նման բաների վրա։Եթե 3 րդ վաշտը ամեն օր վազելու պատճառ էր գտնում կամանդիրի կատաղությունից ապա 2 ի հրամանատարը իր վաշտի զինվորներին կարծես պատրաստում էր Քաբուլը գրավելու ու սովետական հին դեսանտնիկների ոգով վազացնում էր ամեն առիթով։
Մեր ՝3 վաշտի հրամանատարը ինտելիգենտ՝ հարիֆ կապիտան էր ու վազելու հետ սեր չուներ ու մեր բախտը բերել էր։
Մի արտաշատյան սարսափելի շոք օր վաշտի ստարշինան ,որ արտաշատի մոդայի համաձայն մեծ ոսկի ատամ ուներ հենց դիմացի ատամի տեղը մեզ շարեց ու ասեց ,որ նախարարությունից ստուգողներ են եկել ու պետք է բոլոր վաշտերի բոլոր դասակները վազեն 5 կիլոմետր ու էն ժամանակ են հաշվելու ,որ դասակը վազել է ,երբ տեղ կհասնի վերջին զինվորը։
Այդ պոտենցիալ վերջին թեկնածուն ես էի։
Պետրոս էնքան որ գնա արի,դուրս չմնանք ,ամոթա համարյա անհույս հորդորեց հրամանատարը։
Արտաշատ ,35 աստիճան շոք,զինվորական ողջ էկիպիրովկա գումարած կալաշնիկով ու էդպես դաշտերով դեպի սահման ու հետ 5
կիլոմետր։
Զորքը վազեց ,շատ տեղերում կանգնած էին հսկողներ, որ ամեն ինչ արդար լինի։Մի քիչ հեռանալուց հետո ես կտրվեցի զորքից ու սկսեցի քայլել ։Զորքը տեսադաշտիցս կորավ, փոխարենը երևացին արտաշատի դաշտերի գեղեցկուհիները՝ձմերուկը,խաղողը,սեխը,լոլիկը։Ամիսներ ձավար ու հին հաց ուտելուց հետո ՝ես ընկա դրախտ։
Ուտում էի ու քայլում ,մեկել դիմացս հայտնվեց ստուգողներից մեկը,բա զինվոր զորքը շեղվել է ճանապարհից հրաման կա հետ դառնալ։
Ես էլ արագ հետ դարձա ու քայլեցի դեպի ելակետ։
Երբ 100 մետր էր մնացել ելակետին հետևումս երևաց զորքը՝տանջված,փոշու ալիքների մեջ կորած։
Մտածեցի չվազեմ՞՞՞ հաղթեմ։Ու մեծ թափով սկսեցի վազել։
Առաջինը ես հասա,ինձանից հետո մի մարտունեցի,որ կարծես ծնվել էր հատուկ էս ստուգատեսը հաղթելու համար՝ու հիմա կատաղած հայացք էր գցում վրաս։
Ով հաղթեց ՝հարցրեց գնդի հրամանատարը։Շարքային Ղազարյանը։Ոնց Ղազարյանը,որ Ղազարյանը,Պետրոս Ղազարյանը՞ ապշեց հրամանատարը։
Ապշելու բան էր ՝բայց փաստ ։Ես երեք լավագույն վազողների հետ ստացա ավագ սերժանտի կոչում։Մնածը սովորական սերժանտ էին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել