-Ասում եմ ձեզ, վստահաբար դուք ինձ փնտրում եք ոչ թե որովհետև հրաշքներ տեսաք, այլ որովհետև կերաք այդ հացից և կշտացաք: Փոխանակ կորստյան ենթակա ուտելիքը փնտրելու, ջանացե՛ք ապահովել այն կերակուրը, որ մնում է հավիտենական կյանքում: Այդ կերակուրը Մարդու Որդին կտա ձեզ, որովհետև Հայր Աստված իր հավանության կնիքն է դրել նրա վրա…
-Ես եմ կյանքի հացը: Ով գալիս է դեպի ինձ, քաղց չի զգա բնավ, և ով հավատում է ինձ, չի ծարավի երբեք… Բոլոր նրանք, ում Հայրն ինձ է տալիս, կգան ինձ մոտ, և ով ինձ մոտ կգա, չեմ մերժի նրան. որովհետև ես երկնքից իջա ոչ թե իմ կամքը կատարելու համար, այլ նրա կամքը, ով ինձ ուղարկեց: Ինձ ուղարկող իմ Հոր կամքն այս է. որ չկորցնեմ նրանցից ոչ մեկին, որ նա տվել է ինձ, այլ վերջին օրը հարություն առնել տամ նրան:
(Հովհաննեսի ավետարան 6:26-27, 35-39)
Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/ruben.zargaryan/posts/1999180670109035
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել