Երևի դուք էլ լսած կլինեք, որ տնից լավ տեղ չկա։ Համաձայնեք, որ իսկապես այդպես է, քանի որ միայն տանը կարող ես առանց մտահոգվելու անել այն, ինչ ցանկանում ես։

Բացի այդ՝ ոմանք նախընտրում են ապրել մարդաշատ վայրերում, ուր միշտ եռուզեռ է տիրում, իսկ ոմանք էլ նախընտրում են ընտրել անտառի կողքին գտնվող հանգիստ ու խաղաղ մի տուն և ապրել այնտեղ։

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգից Ջոն Թրեդգոլդը, պատկանում է մարդկանց երկրորդ տեսակին, ովքեր նախընտրում են խաղաղ միջավայրում ապրելը։ Նախկինում նա երբեք չէր կարողանում լիովին հանգստանալ, այն էլ՝ երկար ու ծանր աշխատանքային օրվա վերջում։ Հենց այդ պատճառով Ջոնը սկսեց իր փնտրտուքները։ Տարբեր վայրերում լինելուց հետո անտառային մի գողտրիկ վայրում նա գտավ այս փոքր տնակը։ Այն կառուցվել է 1959 թվականին։ Ընդհանուր մակերեսն ընդամենը 30 քառակուսի մետր է, ինչը, սակայն, պատճառ չէր, որ Ջոնը հրաժարվի տնից։

Տանիքի ու պատերի մի մասը պատրաստված է ապակուց, ուստի քնելիս կարելի է անվերջ նայել աստղերին կամ հիանալ անտառի բնապատկերներով։

«Ամեն առավոտ արթնանալիս այս տեսարանն աչքիդ առաջ ունենալն ուղղակի աննկարագրելի զգացում է։ Նույնն էլ կարող եմ ասել գիշերվա մասին։ Այստեղ երբեք չեմ շտապում, շան հանգիստ ու ներդաշնակ եմ»,- պատմում է Ջոնը։
Տան բակը ևս գեղեցիկ կահավորված է։ Ջոնը երբեմն հյուրեր էլ է ունենում․ նրա ընկերները գալիս են տեսնելու իր ինքնատիպ տունը։




