2016-ի ապրիլից հետո մենք պետք է առնվազն ֆիքսենք, որ չկա օբյեկտիվ կամ սուբյեկտիվ որևէ ցուցիչ, որը հնարավորություն կտա մեզ բարձր տոկոսային հավանականությամբ արձանագրելու, թե Ադրբեջանը երբ լայնածավալ կամ «տեղային» ռազմական գործողություններ կսկսի: Կանխատեսումների դեմ հիմնական փաստարկն այն է, որ Ադրբեջանն անկանխատեսելի երկիր է, ինչպես միշտ, հանրության ազդեցության ներքո, այնպես էլ իր անմիջական դաշնակից երկրների հորդորները ընդունել-չընդունելու հարցում:
Մյուս կողմից կա մի շատ հստակ տեսանելի հանգամանք, որ հարևան երկիրն անգամ առկա տնտեսաֆինանսական խնդիրների ներքո շարունակում է ինտենսիվ զինվել, մասշտաբային զորավարժություններ է իրականացնում՝ չսահմանափակվելով միայն ԼՂՀ-Ադրբեջան շփման գծով, այլև ներգարվելով նախիջևանյան սեգմենտը: Ուստի այս պարագայում խոսել, որ, ասենք, ամեն պահի նրանք այդ քայլին չեն գնա, դա հիմնավոր չի կարող դիտվել: Վստահորեն դրան չեն խանգարի ինչպես անցած տարի նախագահների մակարդակով, այնպես էլ այս տարի ԱԳՆ մակարդակի հանդիպումները, ԵԱՀԿ միջնորդների տարաբնույթ հայտարարությունները, երկու երկրներում առկա քաղաքական օրակարգերը: Ավելին՝ մի շարք նոր՝ նպաստող գործոններ էլ կարելի է դիտարկել...
Ասում եմ՝ պատերազմական կանխատեսումներում ավելի զգույշ ու շրջահայաց լինենք...