Aysor.am-ը գրում է.
Սպիտակ տունը Կոնգրեսին կներկայացնի միգրացիոն օրենսդրության փոխզիջումային տարբերակը, որը հնարավորություն կընձեռի ամերիկյան քաղաքացիություն ստանալու 1,8 միլիոն մարդու, ովքեր անօրինականորեն ԱՄՆ են ժամանել՝ լինելով անչափահասներ, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով The Hill-ին:
Վարչակազմի հաշվարկներով՝ այդ հնարավորությունից կարող են օգտվել մոտ 700 հազար միգրանտներ, որոնք ավելի վաղ ԱՄՆ-ում են գտնվել DACA ծրագրով, ինչպես նաև 1,1 միլիոն մարդ, ովքեր չեն օգտվել դրան մասնակցելու իրենց իրավունքից: Այդ մարդիկ կկարողանան ամերիկյան քաղաքացիություն ստանալ 10 – 12 տարի անց, եթե նրանք խնդիրներ չունենան օրենքի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



