Էն, որ վարչապետն ասում էր, որ եթե բենզինը թանկ է, գազով մեքենա քշեք, ուզում եմ ճշտեմ. ինչո՞ւ այդ դեպքում կառավարությունն ամբողջությամբ չի անցնում գազով մեքենաների:
Բնակչության համար բենզինը թա՞նկ է, իսկ այդ բնակչության հարկերով ապրող կառավարության համար թանկ չէ՞, թե՞ իրենք այլ եկամուտներով են բենզին լցնում:
Երբ կառավարության ղեկավար է դառնում գործարարը, նա երկիրն ընկալում է որպես ՍՊԸ կամ ՓԲԸ, կապ չունի ինչ, բայց ոչ պետություն, որտեղ ապրում են իր հետ նույն իրավունքներն ունեցող քաղաքացիներ, ոչ թե նրա ընկերության աշխատողները:
Սա լուրջ խնդիր է, իսկ նրա վարքի մոդելը դարձել է ընդօրինակելի կառավարության մի շարք անդամների համար, որոնց թվում է, թե երկրում ապրող մարդիկ իրենց աշխատողներն են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1446203895508818&id=100003576633868
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել