Այսօր հաղորդավար, մեկնաբան Կարեն Գիլոյանի ծննդյան տարեդարձն է: Մեկնաբանն իր ծննդյան օրը տոնական շուքով է սկսել դեռևս գիշերվանից: «Լրանում է ծննդյանս քառասուներեք ամյակը: Օրը սկսել եմ սովորական՝ հեռախոսազանգերով: Փառք Աստծո, ես շատ ընկերներ ունեմ ու այսօր արդեն հազարավոր զանգեր եմ հասցրել ստանալ: Բոլորի հետ մի-մի բառ եմ հասցրել խոսել: Ամեն զանգը մի ժպիտ է բերում, մի բերկրանք, իսկ ժպիտը հետո էներգիայի է վերածվում, իսկ էներգիան՝ առողջության»,- նշեց Կարեն Գիլոյանը:

Այսօր սիրված մեկնաբանն աշխատանքային եռուզեռի մեջ է, հասցրել է եթեր դուրս գալ, անձնական գործերով զբաղվել, հանդիպումներ կազմակերպել: Մեզ հետ զրույցի ժամանակ էլ Կարենը մեքենայի ղեկին էր, ոստիկաններից զգուշանալով վարում ու պատմում էր իր օրվա պլանների մասին: «Ես եթերում էի այսօր, հիմա էլ գնում եմ երգիչ կրտսեր ընկերներիս երգի շնորհանդեսին՝ պրեմիերա է լինելու, հետո գնալու ենք նշելու: Այնուհետև գնալու եմ իմ ծննդավայր՝ Ջավախք, որտեղ ծնողներիս ու մտերիմ ընկերներիս հետ միասին նշելու ենք ծննդյանս արարողությունը»:

Կարեն Գիլոյանն իր ստացած նվերներից ոչ մեկը չառանձնացրեց. «Բոլորն էլ փորձում են օրիգինալ լինել, բայց ինձ համար օրիգինալությունը չէ, որ կարևոր է: Կարևորն ուշադրությունն է, որ ցուցաբերում են իմ նկատմամբ»,- ավելացրեց Կարենը: Այսօր աշխատավայրում Կարենին գործընկերներն օրիգինալ անակնկալ են մատուցել: «Իմ նախկին ուսանող, հիմա նաև գործընկեր Հասմիկն ու Գոհարիկն այսօր ինձ այսպես ասած «ռոզիգրիշ» արեցին, այսպես էին ինձ որոշել շնորհավորել, բայց չվիրավորվեցի, որովհետև ամեն ինչ շատ լավ ու ուրախ ստացվեց: Մի ընկերության անունից զանգել ու ինձ ինչ-որ բաներ էին հարցնում: Բայց, ես միշտ գիտակցում եմ, որ պիտի այնպես խոսել, որ հնարավոր է նաև խաղարկում լինի: Այնպես որ ամեն ինչ լավ ընթացավ, տրամադրությունս էլ դրանից բարձրացավ»:
Շարունակությունը՝ այստեղ




